8 տարում Հայաստանի աշակերտների թիվը նվազել է 30 հազարով. Միջնակարգ կրթական համակարգը՝ թվերով

Տեղադրվել է: Yerevan Today
28  09  2017

2017-18 ուսումնական տարին Հայաստանում մեկնարկեց տասնյակ դպրոցների փակումով: Երկրում նախորդ տարվա հոկտեմբեր ամսից մեկնարկած օպտիմալացումների լայն շղթան ընդգրկեց նաև կրթական հաստատությունները:

Բազմաթիվ անգամներ տարբեր հարթակներից կրթության և գիտության նախարարը հայտարարում էր, որ փակվելու են մինչև 200 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները: Այնինչ գործընթացը չշրջանցեց նաև գյուղական համայնքենրում գտնվող դպրոցները: Կառավարության բոլոր որոշումների հիմնավորումը աշակերտների քիչ քանակն է, ակնկալվող արդյունքը՝ բարձր կրթական մակարդակը:

Yerevan.Today-ը մեկ թեմատիկ շարքով փորձեց ի մի բերել, թե վերջին տարիներին ինչ վիճակագրական պատկեր է ստեղծվել՝ քանի՞ դպրոց կա այսօր Հայաստանում, քանի՞սն են պետական և քանիսը՝ մասնավոր, որքա՞ն աշակերտ էր սովորում Հայաստանում 2009-2010 ուսումնական տարում, որքան՝ այժմ:

Անդրադարձել ենք հարցին, թե ի՞նչ կբերի օպտիմալացումը, ի՞նչ ենք ակնկալում դպրոցը փակելուց, ինչպիսի՞ ժողովրդագրական պատկեր կստեղծվի մեր երկրում: Եվ վերջապես՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում փակված և Պետական գույքի կառավարման վարչության ենթակայությանն անցած դպրոցների շենքերին:

Թեմայում ներառված են ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված մեր հարցման պատասխանը, ՀՀ կառավարության որոշումները, Պետական գույքի կառավարման վարչության տեղեկատվությունը, հարցազրույց կրթության փորձագետի և ժողովրդագրի հետ:

 

Բովանդակություն
aw

 

1Օպտիմալացման ենթարկված դպրոցները

Yerevan.Today-ը ՀՀ Կրթության և գիտության նախարարություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով նշել, թե քանի՞ դպրոց է փակվել 2015-2017 թվականներին և որոնք են:

Նախարարության պատասխանին հավելում ենք ՀՀ կառավարության՝ 2017 թվականի օգոստոսի 24-ի նիստումկայացված օպտիմալացումների որոշումների տվյալները՝ պատկերն ամբողջացնելու համար:

 

Երևանի վերակազմակերպված հանրակրթական ուսումնական հաստատություններ

1. Թիվ 149 ավագ դպրոցը միացվել է թիվ 54 ավագ դպրոցին: «Երևանի Վ. Դավթյանի անվան N149 ավագ դպրոցում ուսումնառում էր 130 սովորող, սակայն դպրոցը նախատեսված է 290 սովորողի համար, «Երևանի Մ. Քաջունու անվան N54 ավագ դպրոցում ՝ 302 սովորող, նախատեսված է 600 սովորողի համար:

2. Թիվ 43 ավագ դպրոցը միացվել է թիվ 16 ավագ դպրոցին: Երևանի «Գ. Զոհրապի անվան N43 ավագ դպրոցում սովորում էր 253 աշակերտ, նախատեսված է 800-ի համար: Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոցում սովորում է 76 աշակերտ, նախատեսված է 575 սովորողի համար:

3. Շ. Ռուսթավելու անվան թիվ 23 հիմնական դպրոցը միացվել է Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցին: Երևանի Շ. Ռուսթավելու անվան N23 հիմնականդպրոցում սովորում էր 68 աշակերտ, սակայն դպրոցը նախատեսված է 365 աշակերտի համար: Երևանի Մ. Իշխանի անվան N5 հիմնականդպրոցն» ուներ 164 աշակերտ, մինչդեռ շենքը կառուցվել է 600 սովորողի համար:

4. Թիվ 81 հիմնական դպրոցը միացվել է թիվ 80 հիմնական դպրոցին: «Երևանի N81 միջնակարգ դպրոցն ուներ 36 սովորող, սակայն նախատեսված է 120 սովորողի համար: «Երևանի Վ. Վաղարշյանիանվան N80 հիմնական դպրոցն» ուներ 524 սովորող, նախատեսված է 700 սովորողի համար:

5. Թիվ 41 հիմնական դպրոցը միացվել է թիվ 10 հիմնական դպրոցին: «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովիանվան N 41 հիմնական դպրոցն» ուներ 39 սովորող, նախատեսված է 300 սովորողի համար: «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոցն» ուներ 227 սովորող, նախատեսված է 400 սովորողի համար:

6. Երևանի կույրերի երեկոյան դպրոցը միացվել է թիվ 14 հատուկ դպրոցին: «Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն ուներ 69 սովորող, իսկ «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը՝ 92 սովորող, մինչդեռ նախատեսված է 200 սովորողի համար:

 

Մարզերում վերակազմակերպված հանրակրթական ուսումնական հաստատություններ

7. Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ը միացվել է «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին: Վարժարանում սովորում է 70 աշակերտ, ավագ դպրոցում՝ 150, այնինչ նախատեսված է 250 աշակերտի համար: Աշխատակազմի թիվը 27 է:

8. Վայոց ձորի մարզի «Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» ՊՈԱԿ-ը միացվել է «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին: Վարժարանում ուսումնառում է 50 աշակերտ, ունի 22 աշխատող: Ավագ դպրոցն ունի 143 աշակերտ։ Դպրոցն ունի 5 մասնաշենք և նախատեսված է 400 աշակերտի համար։

9. Վայոց ձորի մարզի «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» ՊՈԱԿ-ը միացվել է «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին: Վարժարանում սովորում է 58 աշակերտ, իսկ ավագ դպրոցում՝ 204, այնինչ նախատեսված է 464 աշակերտի համար:

10. «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացվել է «Վահան Թեքեյանի անվան Գյումրու N 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին: Թիվ 2 դպրոցը նախատեսված է 800 աշակերտի համար, սովորում է 460-ը: «Բալատոն»-ում ուսումնառում է 70 աշակերտ՝ նախատեսված 172-ի փոխարեն:

11. «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ները միացվել են՝ դառնալով «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ: 2016-2017 ուսումնական տարում N 42 ավագ դպրոցում սովորել է 41 աշակերտ, 23-ում՝ 873 աշակերտ:

 

12. Շիրակի մարզի «Արթիկի N 7 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացվել է «Արթիկի N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին: N7 դպրոցը նախատեսված է 400 աշակերտի համար, այնինչ սովորում է 132-ը: Մյուս՝ N 3 ավագ դպրոցում սովորում է 172 աշակերտ՝ նախատեսված 450-ի փոխարեն:

 

Համաձայն Հայաստանի կրթության և գիտության նախարարության՝ 2017-18 ուստարվա տեղեկատվությունը հավաքագրված չէ, ուստի մեզ տրամադրած տվյալները ներառում են 2016-2017 թվականների տվյալները:

Նշենք, սակայն, որ ՀՀ կառավարության՝ 2017թ. օգոստոսի 24-ի նիստում ընդունվեցին ոչ միայն հիշյալ դպրոցների միավորման որոշումները, այլև՝ մի քանի այլ դպրոցներ ևս, որոնց մասին ԿԳ նախարարության պատասխանում չկա:

Մասնավորապես՝

1. «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միավորվել է «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Միջնակարգ դպրոցում 2016-2017 ուստարում սովորել է 405 աշակերտ, հիմնական դպրոցում՝ 190 աշակերտ:

2. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի N 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Աբովյանի N 6 միջնակարգ դպրոց»: «Աբովյանի N 6 ավագ դպրոց»-ն էլ միացել է վերանվանված դպրոցին: Օպտիմալացման արդյունքում կկրճատվի շուրջ 35 աշխատակից:

3. «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը միացել է «ՀՀ Կոտայքի մարզի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Փյունիկի դպրոցում 39 աշակերտ կա և 20 աշխատող:

4. «Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կմիանա «Կոտայքի մարզի Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Զովաշենի հիմնական հիմնական դպրոցում սովորում է 9 աշակերտ: Ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմի թիվը 12 է:

 

2Պետական գույքի կառավարման վարչության տեսակետը

Օպտիմալացված դպրոցները, համաձայն կառավարության որոշման, անցնում է պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը: Մեր հարցին, թե ի՞նչ է լինելու այդ կառույցների հետագա ճակատագիրը, վարչությունից պատասխանեցին, որ կառավարության ղեկավարը պետական գույքի կառավարման վարչության պետին և այն մարզպետին, որի ղեկավարած շրջանում գտնվում է դպրոցը, հանձնարարել է 2-6-ամսյա ժամկետում մշակել գույքի հետագա օգտագործման առաջարկներ:

Միասնաբար կմշակվեն առաջարկները՝ գերապատվությունը տալով կրթական ծրագրերին:

 

3Փորձագետի գնահատական

Թեմային անդրադառնում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

 

 

4Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվը. Աղյուսակ

Ներկայացնում ենք ՀՀ պետական և մասնավոր դպրոցների քանակը և նրանցում սովորող աշակերտների թիվը՝ 2009 և 2016 թվականների սեպտեմբերի 1-ի դրությամբ:

 

Մարզ

Պետական դպրոցների քանակ

Հայաստանի ոչ պետական դպրոցների թիվը

 

2009

2016

2017

2016

Երևան

220

220

214

39

Արագածոտն

124

122

122

0

Արարատ

112

112

112

0

Արմավիր

121

121

120

2

Գեղարքունիք

127

126

126

0

Լոռի

167

166

166

0

Կոտայք

105

104

101

1

Շիրակ

171

165

162

4

Սյունիք

125

118

118

0

Վայոց ձոր

51

50

48

0

Տավուշ

81

81

80

1

Ընդամենը

1404

1385

1369

47

 

5Ժողովրդագետի գնահատականը

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանն անդրադառնում է դպրոցների փակման ժողովրդագրական խնդիրներին

 

 

6Անհրաժեշտ տվյալներ՝ աշակերտների մասին. Աղյուսակ

Հայաստանի պետական դպրոցներում սովորող աշակերտների, Հայաստանից գնացած և մեր երկիր եկած աշակերտների թիվը

 

 

2009թ.

2014թ.

2016թ.

Ընդամենը

Պետական դպրոցներ հաճախած աշակերտների թիվը

386 954

359 559

357 052

-         29 902

Հանրապետությունից դուրս եկած աշակերտների թիվը

3867

5838

7117

16 822

Այլ երկրներից Հայաստան եկած աշակերտների թիվը

1957

2410

2373

6740

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ