Ինչպե՞ս են սուպերմարկետները մոլորեցնում գնորդին և ի՞նչ անել

Տեղադրվել է: Yerevan Today
14  04  2017

Սպառողները դժգոհում են սուպերմարկետներից: Դրամարկղին հասնելով՝ հաճախ անակնկալի ենք գալիս, քանի որ պարզում ենք՝ ապրանքը ցուցափեղկում այլ արժեք ուներ:

Yerevan.Today-ը խնդրի շուրջ զրուցեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ՏՄՊՊՀ ներկայացուցչի հետ, նաև հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու՝ առնչվե՞լ են նման խնդրի, թե՞ ոչ:

ՏՄՊՊՀ-ն պատրաստ է օգնել խաբված սպառողին, սակայն դրա համար վերջինս պետք է դիմում ներկայացնի կամ՝ առնվազն, ահազանգի իրենց թեժ գծին: Սպառողների իրավունքների պաշտպանները ևս ուշադիր են, արձագանքում են ցանկացած ահազանգի ու հրապարակման:

Բոլորը, սակայն, միակարծիք են. սպառողն ինքը պետք է լինի ուշադիր և իրազեկված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ