Ընտրություններ 2017

Տեղադրվել է: Yerevan Today
08  02  2017

Խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամիս ժամանակ: Այն նշանակված է ապրիլի 2-ին, բայց կարող է կայանալ մի քանի օր անց, եթե համաձայնություն կայացվի: Օրի ընտրության շուրջ կան դժգոհություններ բազմաթիվ գործիչների շրջանում, օրը փոխելու վերաբերյալ՝ պատրաստակամություն իշխանության մոտ:

Այնուամենայնիվ, արդեն մեկնարկել է  համամասնական և ռեյտինգային ցուցակների ներկայացման 10-օրյակը:

Բոլոր թևերում ակտիվ քննարկումներ են, անուններ են գրում-ջնջում, կուսակցություններն ու գործիչները որոշում են մասնակցելու ձևաչափը: Տրամադրությունների հստակեցման և ուժերի լարման շրջան է:

Ի՞նչ հեռանկարներ են խոստանում նախընտրական ներկա գործընթացները, ինչպիսի՞ն կլինի մրցակցությունը՝ գաղափարակա՞ն, թե՞, սովորականի պես, հիմնականում փողի և հեղինակությունների մեջ կընթանա, հանրությանն ինչպիսի՞ ուժեր են պետք, ո՞ւմ է պատրաստ ընտրել: Ի՞նչ շանսեր ունեն իշխանությունը և ընդդիմադիր բազմաթիվ թևերն ու դաշինքները, ումո՞վ է ներկայանալու իշխանությունը և ինչի՞ վրա պետք է շեշտը դնի ընդդիմությունը: Ինչպիսի՞ն կլինի գալիք խորհրդարանի պատկերը, այսօրվա դասավորվածությունն ի՞նչ փոփոխության կենթարկվի, պայքարը հիմնականում ինչի՞ համար է՝ խորհրդարանական տեղի՞, թե՞ բան փոխելու: Ինչո՞վ են առանձնանում այս ընտրությունները, բացի միակը լինելուց, ովքե՞ր կարող են լինել վարչապետի և ԱԺ նախագահի հիմնական թեկնածուները: Կլինի՞, արդյոք, ընտրությունների երկրորդ փուլ, ինչո՞ւ է բարդացել քվեարկության կարգը … Yerevan.Today-ը տաղավարում հյուրընկալել է ավելի քան երկու տասնյակ գործիչների՝ նշված և բազմաթիվ այլ հարցեր քննարկելու համար:

Այժմ մեկ էջում ի մի կբերենք մեր հարցազրույցները:

Բովանդակություն
aw

 

1Քաղաքագիտական գնահատական

Հարցազրույց՝ քաղաքագետներ Լևոն Շիրինյանի, Արմեն Գրիգորյանի, Արա Պապյանի, Մանվել Սարգսյանի հետ

 

 

 

 

2Փորձագիտական գնահատական

Հարցազրույց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

 

 

3Քաղաքական գործիչների գնահատականները

Հարցազրույց քաղաքական գործիչներ Ազատ Արշակյանի, Արթուր Ալեքսանյանի, Թևան Պողոսյանի հետ

 

 

 

4Կուսակցական գործիչների գնահատականները

Հարցազրույց «Համախմբում» կուսակցության անդամներ՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի և ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ