Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ստեղծվել է 2007 թվականին՝ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի վերակազմավորման արդյունքում: Նախարարության աշխատակազմը գործում է 11 կառուցվածքային ստորաբաժանումներով, այդ թվում՝ 6 վարչություն և 5 բաժին:

60 քաղաքացիական ծառայության պաշտոններից միայն 5-ն են կրտսեր, մնացածը բարձրագույն, գլխավոր, առաջատար պաշտոնյաներ են:

 

 

Նախարարության համակարգում գործում են 28 պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք հիմնականում որպես մարզադպրոցներ են Երևանում և հանրապետության տարբեր մարզերում, 2 մարզական քոլեջ՝ Երևանում և Գյումրիում, «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» և 3 պետական փակ բաժնետիրական ընկերություն:

Այս նախարարությունը մյուսներից առանձնանում է նրանով, որ վարչությունների ու բաժինների ղեկավարները մեծամասամբ կանայք են:

Թեև կոչվում է «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն», սակայն հիմնական անելիքը սպորտի ոլորտում է, երիտասարդության բաժինը սահմանափակվում է ընդամենը մեկ՝ Երիտասարդության քաղաքականության վարչությամբ: 2013 թվականին էլ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ է հիմնադրվել, որի գործառույթները մեզ համար անհասկանալի են: Մեր երիտասարդությունը, թվում է, սպորտից բացի, այլ զբաղմունք պետք է չունենա:

 

 

Նախարարությունում ու ենթակա կառույցներում քիչ չեն նույն գործառույթներն իրականացնող բաժինները: Կա ծրագրերի կառավարման վարչություն, «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ և «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն»: Հենց բաժինների անունները փաստում են, որ սրանք նույն բանն են անում՝ գուցե չնչին տարբերությամբ:

Գոյություն ունի Հայաստանի ազգային հակադոպինգային կազմակերպություն և «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ:

Հայաստանում ֆուտբոլը գնալով նահանջ է ապրում, բայց ֆուտբոլի ֆեդերացիան ունի բավականին մեծ կառուցվածք՝ 16 գործկոմի անդամով, մոտ 2 տասնյակ վարչությամբ ու բաժնով, 12 կոմիտեներով, 10 մարզային ներկայացուցիչներով: Ընդհանուր առմամբ, կա 51 ֆեդերացիա՝ աշխատակազմերով:

2008 թվականից ի վեր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում եղել է աշխատակազմի փոփոխություն: Ներկայացվող ինֆոգրաֆիկայում այդ փոփոխություններն են՝ առանձին հաստիքները չհաշված:

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ