ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, թերևս, ամենածանր ոլորտն է համակարգում:

 

 

Սոցիալական ոլորտին է ուղղվում բյուջեի ամենամեծ մասը՝ մոտ 30 տոկոսը, սակայն այս ոլորտում կան բազում խնդիրներ:

Նախ՝ նախարարությունն ուռճացված է, ինչպես որ մեր՝ մինչ այս նշած նախարարությունները:

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ ՊՈԱԿ-ի գործառույթներից են, ըստ էության, նախարարության մի քանի վարչությունների անելիքները: Դրանք են՝ աշխատանքի և սոցիալական այլ ուղղվածությամբ հետազոտություններ, սոցիալական տարբեր խմբերին վերաբերող հիմնահարցերի ուսումնասիրություն և համապատասխան ծրագրերի մշակում: Բացի այդ, նախարարության կառուցվածքում կա նաև Վերլուծության և մոնիթորինգի վարչություն:

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, Զբաղվածության Գործակալության և Աշխատանքի և զբաղվածության վարչության գործառույթները մասամբ համընկնում են:

Աշխատանքային միգրացիայի նորաստեղծ բաժնի աշխատանքները հեշտությամբ կարող էր անել միգրացիոն պետական գործակալությունը:

Նախարարությունում կա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, կա նաև հաշմանդամների տարեցների հիմնահարցերի վարչություն:

Կա սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպություն, որի գործառույթներն անհասկանալի են:

Բայց խնդիրները ոչ միայն կառուցվածքային են, այլ նաև՝ ոլորտային:

Բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է այս ոլորտին և հասկանալի է արդեն, որ չարաշահումները շատ կլինեն, չնայած որ որպես դրոշակ՝ միշտ «ծածանվում է» Վազգեն Խաչիկյանի անունը:

 


 

ՀՀ վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում եղել է աշխատակազմի փոփոխություն, բացվել են նոր հաստիքներ, առանձնացված ստորաբաժանումներ, հանձնաժողովներ, ՊՈԱԿ-ներ և այլն: Չկենտրոնանալով առանձին հաստիքների վրա, ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք միայն բացված ստորաբաժանումները:

 

Իշխանությունը խոստանում էր 2008-ից մինչև 2012 թվականը Հայաստանում աղքատությունն իսպառ վերացնել, այնինչ 16 տոկոսից հասավ 35 տոկոսի, ու գնալով խորանում է: Ունենք աղքատություն՝ 35 տոկոս, բայց ոչ պաշտոնապես՝ 70 տոկոս է:

Ունենք ընդամենը 105 հազար նպաստառու, բայց ունենք աղքատների մեծ բանակ: Պետությունը աշխատանքով ապահովելու փոխարեն, չնչին գումարներ է որպես օգնություն տալիս՝ նպաստների տեսքով, այնինչ դա աղքատության հաղթահարմանը չի նպաստում:

Հայաստանում ողջ կառավարության, իշխանության ճյուղերի վատ աշխատանքն ազդում է բնակչության բարեկեցության վրա՝ այն ավելի վատացնելով, իսկ արդյունքում «մեղավոր» է դուրս գալիս այս նախարարությունը:

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ