Yerevan.Today-ը նոր շարք է սկսում:

Կառավարության մայիսի 12-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պետք է կտրուկ փոփոխություններ անել: Դա ենթադրում էր քննարկումներ, հանձնաժողովների ձևավորում, կառավարության օպտիմալացում՝ անձնակազմի և գույքի, պայքար կոռուպցիայի դեմ և այլն:

Շուրջ 1000 ավտոմեքենա կրճատվեցին, որի մի մասը՝ վաղուց արդեն չշահագործվող, մի քանի փոխնախարար կրճատվեց, նրանցից 3-ը՝ աննախադեպ աճ գրանցած գյուղատնտեսության ոլորտից:

Վարչապետը հանդիպումներ ունեցավ պատգամավորների, լրատվամիջոցների հետ, ասաց, որ տրամադրված է բավական լուրջ: Ու քանի որ և կառավարությունն է լուրջ տրամադրված, և մենք, որոշեցինք թարմացնել «Օգնենք կառավարությանը» շարքը (մաս 1, մաս 2, մաս 3), որում ներկայացնում էինք կոնկրետ հիմնարկներ, որոնց ամբողջությամբ փակումը կամ գոնե կրճատումը կմեղմեր անիմաստ ծախսերի պատկերը:

Այս անգամ կներկայացնենք կառավարության կազմը՝ նախարարություններ, առընթեր մարմիններ, իրավաբանական անձինք, առանձնացված ստորաբաժանումներ և այլն՝ դրանց կառուցվածքը, գործունեության տեսակները, իրար կրկնող ֆունկցիաները: Այս ամենը կներկայացնենք տեքստերի և ինֆոգրաֆիկաների միջոցով:

Գուցե սա օգնի կառավարությանը՝ արդեն իրական օպտիմալացում կատարելիս:





Orphus համակարգ