04  07  2016

Պատգամավորները՝ ընտանեկան նպաստների մասին



Yerevan.Today-ը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին, հանձնաժողովի անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանին, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին ուղղեց ընտանեկան նպաստների համակարգին նվիրված մի քանի հարց՝ պարզելու համար, թե պատգամավորներն ու հատկապես՝ սոցիալական բլոկի ներկայացուցիչները որքանով են տեղյակ սոցիալական այս ծրագրին:

Հարցերը հետևյալն էին՝

«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագիրը  իրականում ո՞ւմ պետք է ուղղված լինի՝ աղքատների՞ն, թե՞ ծայրահեղ աղքատներին

Որքանո՞վ եք ծանոթ օրենսդրությանն ու կառավարության որոշմանը, որը սահմանում է վճարման, գնահատման կարգը: Ըստ Ձեզ, անապահովոթւայն գնահատման կարգը, ի՞նչ թերություն ունի

Աղքատությունը տարիներ շարունակ նույն չափանիշներով է գնահատվում: Սա սխալ չէ՞:

Մեկ շնչի հշվով 45 հազար դրամի եկամուտ ունեցող տնտեսություններին արժե՞ տալ նպաստ:

Համակարգում ընդգրկվածների 44 տոկոսն աղքատ չէ, ծայրահեղ աղքատների 56 տոկոսն էլ չի ընդգրկվել համակարգ: Բացերը որտե՞ղ են, օրենսդրությա՞ն մեջ, թե՞ կիրառման:

Ծայրահեղ աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է 7.4 մլրդ դրամ, նպաստների բյուջեն 34 մլրդ է, բայց ծայրահեղ աղքատությունը չի վերանում: Ինչո՞ւ:

Մարդիկ կան, որ մի քանի տարի նպաստ են ստանում, բայց իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, ո՞րն է պատճառը:

Նպա՞ստ, թե՞ աշխատանք, ո՞րն է ըստ Ձեզ, ամենաճիշտը, և, ի վերջո, արդյո՞ք նպաստի գումարը բավարար է ընտանիքի աղքատությունը հաղթահարելու համար:

Ծրագիրն այժմ որքանո՞վ է արդյունավետ և ինչպե՞ս կարելի է այն առավել արդյունավետ դարձնել:

 

Ներկայացնում ենք նույն հարցի վերաբերյալ 1-3 պատասխան:

 

Թեմայի մասին ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ