21  06  2016

Նպաստի համակարգից դուրս մնացած ծայրահեղ աղքատները



Համաձայն հետազոտության, Հայաստանում նպաստ ստացող 105 հազար ընտանիքի 43.8 տոկոսն աղքատ չեն, միաժամանակ, նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների 56 տոկոսը: Yerevan.Today-ի նկարահանող խումբն այցելել է ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող, սակայն նպաստ չստացող ընտանիքներից մեկին:

Եղիազարյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Երկու տարի առաջ խաբեության պատճառով կորցրել են Կամարիս գյուղում գտնվող իրենց տունը և տեղափոխվել այստեղ: 8 հոգանոց ընտանիքը բնակվում է գյուղի գոմերի հարակից տարածքում գտնվող մեկ սենյականոց տնակում, որն իրնեց չի պատկանում: Ամեն րոպե կարող են հայտնվել դրսում` երեք անչափահաս երեխաների հետ: Տարբեր վարձու աշխատանքներ են կատարում (ընտանիքի մայրը կով է կթում, պապը՝ աթար կտրատում): Սոցիալաական վատ պայմանների պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում:

Դիմել են ընտանեկան նպաստ ստանալու համար, բայց …

Մանրամասն՝ տեսանյութում:

Նշենք, որ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագիրն ուսումնասիրել են «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը» (ՏԶՀԿ) և «Օքսֆամ Հայաստանյան» գրասենյակը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: 

Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դիմել Yerevan.Today-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ