27  05  2016

Որքանո՞վ են արդյունավետ ընտանեկան նպաստները. ինֆոգրաֆիկա

Որքանո՞վ են արդյունավետ ընտանեկան նպաստները. ինֆոգրաֆիկա

Որքա՞ն է Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքների թիվը և որքա՞ն կլիներ, եթե չգործեր «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» համակարգը: Քանի՞ ծայրահեղ աղքատ ընտանիքներ են դուրս մնացել նպաստների համակարգից, քանի՞ ընտանիք է ստանում նպաստ՝ չնայած որ չէր հասնում: Որքա՞ն գումար է անհրաժեշտ՝ երկրում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու համար: Այս հարցերի պատասխանը՝ ներկայացվող ինֆոգրաֆիկայում:

Ուսումնասիրությունն արել են «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը» (ՏԶՀԿ) և «Օքսֆամ Հայաստանյան» գրասենյակը: Նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Ծրագրի արդյունքները ներկայացվել էին մայիսի 6-ին:

Ծրագրին ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ