27  05  2016

Անկախ հետազոտություն՝ երկու կարևոր ոլորտներում

Անկախ հետազոտություն՝ երկու կարևոր ոլորտներում

Մայիսի 6-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ու Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը ներկայացրին «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները: Հետազոտությունների համաձայն` Հայաստանում աղքատ է գրեթե ամեն 3-րդ ընտանիքը: Նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսը աղքատ չեն: Պատասխանատուների խոսքով, ծրագրերի բյուջեն բավարար է նպատակների իրագործման համար, եթե, իհարկե, այն արդյունավետ ծախսվի:
Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ