«Միայնակներ» շարքի հաջորդ հերոսը Պավել Դավիդյանն է: Զինվորական կոչումով և կեցվածքով: Ծնվել է Զանգեզուրում, ապրել Ուզբեկստանում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Կարգապահ, ուժեղ, մարտնչող և միշտ առաջամարտիկ: Կյանքում այնպիսին է, ինչպիսին պատերազմի դաշտում էր: Պատմում է, որ հայրը ընկերություն է արել Գարեգին Նժդեհի հետ, ինքը լավ հարաբերությունների մեջ է եղել մարշալ Բաղրամյանի հետ: «Պատերազմ գնում են ոչ թե հերոսանալու, այլ պարզապես հաղթելու համար»,— համոզված է պատերազմի վետերանը: Նա 94 տարեկան է, պատրաստվում է 100-ամյակը տոնել, դրանից հետո, ինչպես ինքն է ասում, ինչպես կստացվի:



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ