«Միայնակներ» շարքի հաջորդ հերոսուհին Անահիտ Թորոսյանն է: Կյանքի փորձություններից կոփված, բազմաթիվ կորուստներ հաղթահարած կինը հիմա ապավինում է միայն Աստծուն: Նա ծնվել է Գյումրիում, դպրոցահասակ տարիքում ամուսնացել և տեղափոխվել Երևան: Հանգամանքների բերումով երիտասարդ հասակում կորցրել է ամուսնուն, հետո նաև միակ որդուն: Կանացի երջանկություն հետագայում վերագտել է, մայրական` այդպես էլ` ոչ: Հիմա նա ապրում է մենակ: Մանկուց զգալով մայրական ջերմության պակաս` նա փորձում է հիմա այդ սերը փոխանցել ամեն պատահած երեխայի: Շատի մասին երազող երբեմնի դեռատի կինը այսօր բավարարվում է քչով: Մենակությունից չի վախենում, ավելի լավ է այդպես, քան ծերանոցում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ