«Միայնակներ» շարքի առաջին ֆիլմը Վալյա Մարգարյանի մասին է: Նա միշտ է Երևանում ապրել մենակ: Բայց երբեք չի մեկուսացել կյանքից ու հասարակությունից: Նա միայնության իր ցավը թղթին է հանձնել, գրել ու հրատարակել գրքեր: Նախկին արխիվագետն այսօր էլ գրում է: Թեև հիվանդությունը օրեցօր ավելի է դժվարացնում տեղաշարժվելը, բայց Վալյա Մարգարյանը չի հանձնվում: Քիչ բան ունի, բայց հպարտ է իր ունեցածով, ինչ որ չունի, ուրախանում է ուրիշի ունեցածով: Նա էլ, ինչպես յուրաքանչյուր մարդ, դժվարանում է ասել՝ այս կյանքում իր կորուստներնե՞րն են շատ, թե՞ ձեռքբերումները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ