08  08  2016

Տարեցները տեղյակ չեն, թե իրենց ինչ ծառայություն պետք է մատուցվի. փորձագետ



Հայաստանում ավելի քան 3 հազար տարեցներ, որոնք ունեն խնամքի կարիք, ներգրավված են պետական ծառայություններում և ստանում են աջակցություն, բայց կան նաև բազմաթիվ տարեցներ, որոնք ներկայացված չեն ծրագրերում՝ անտեղյակ լինելու և այլ պատճառներով:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի և Օքսֆամի  հայաստանյան  գրասենյակի իրականացրած՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատումը վեր է հանել այս խնդիրը և մի շարք այլ խնդիրներ:

Հետազոտության արդյունքների մասին մեր հարցերին պատասխանում է «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կարինե Հարությունյանը: Նա բազմաթիվ խնդիրներ է նշում ՀԿ աշխատանքների, պետական քաղաքականության, ծրագրերի արդյունավետության և այլնի մասին:

Շահառուները, նրա խոսքով, տեղյակ չեն, թե ինչ ծառայություններ պետք է իրենց հասցեագրվի, ինչ հաճախականությամբ պետք է այցելեն իրենց սոցիալական աշխատողները, ինչ ծառայություններ մատուցեն: Ամենամեծ խնդիրները կենցաղային սպասարկում և խնամք բաժիններում են: Չկան չափորոշիչներ, թե որ խմբին ինչ չափորոշիչներով պետք է սպասարկեն:

Այս ամենի արդյունքում, միայնակ տարեցների 30 տոկոսին ծառայություններ չեն մատուցվել ընդհանրապես, 40 տոկոսին մատուցվել են մասամբ, և միայն 30 տոկոսն է, որ լիովին օգտվել է ծառայություններից:

Իհարկե, նորմալ ծառայությունների համար նորմալ ֆինանս է անհրաժեշտ, որը չկա:

Թեմայի մասին ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ