05  08  2016

«Օքսֆամ Հայաստան» գրասենյակի տնօրենը՝ շատ կարևոր հետազոտության մասին



«Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատումը, ըստ «Օքսֆամ Հայաստան» գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի, խիստ կարևոր էր և արդիական:

Վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ տարեցների մոտ կա անտեղյակություն իրենց ուղղված ծրագրերի վերաբերյալ, սոցիալական աշխատողների թիվը քիչ է, վարձատրությունը՝ ցածր, կա տարբերակվածության կարիք:

Մեզ հետ զրույցում Մարգարիտա Հակոբյանն առանձնացրեց այս և այլ բացթողումները և ասաց, որ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի հետ միասին իրականացված հետազոտությունն ուղղված է բացթողումները վերացնելուն, քաղաքականությունը բարելավելուն և բյուջետայիյն միջոցների ճիշտ հասցեականությանը:

Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ խնդիրները կարող են վերացվել, քանի որ կառավարությունը բաց է համագործակցության համար՝ ինչպես որ արեց «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» բյուջետային ծրագրի անկախ գնահատման պարագայում:

«Հետազոտությունն արվել է բարձր մակարդակով, խնդիրները վեր են հանվել մասնագիտորեն, առաջարկությունները տրամաբանված են և խելամիտ»,- ասաց նա: Պարզապես անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն:

Թեմայի մասին ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ