02  08  2016

«Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատում. Ամբողջական արդյունքներ

«Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատում. Ամբողջական արդյունքներ

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) և  Օքսֆամի  Հայաստանյան  գրասենյակը ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացրել են «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատում:

Գնահատման արդյունքները ցույց են տվել, որ տնային պայմաններում խնամքի ծառայությունների ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են:

Ծրագրերում ընդգրկված են հիմնականում ցածր եկամտային խմբերից շահառուներ։ Շահառուների 58.5 տոկոսը բնակվում է միայնակ։ Երեխա չունեցող ՏՏ-ները կազմում են շահառու տնային տնտեսությունների 50.8 տոկոսը։

Շահառու ՏՏ-ների եկամուտների ամենատարածված աղբյուրը կենսաթոշակն է՝ 90.4 տոկոս դեպքերում։ Հաջորդ դիրքում են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստները, որոնք եկամուտի աղբյուր են ՏՏ-ների 60.3 տոկոսի համար։ Տարածված եկամուտի աղբյուր է նաև հաշմանդամության թոշակը՝ 20.7 տոկոսի դեպքում։ Հայաստանում և արտերկրում ապրող բարեկամներից ստացվող դրամական օժանդակությունները եկամուտի աղբյուր են շահառու ՏՏ-ների համապատասխանաբար 10-ական տոկոսի համար։

Մեկ շահառուի միջին ամսական ծախսերը կազմում են 48,196 դրամ, որի մոտ կեսն ուղղվում է սննդի ձեռք բերմանը, մոտ 30 տոկոսը՝ կոմունալ վճարումներին, իսկ 15.5 տոկոսը առողջապահական ծախսերին։

Ներկայացվող հղումուվ կարող եք ծանոթանալ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքներին: 

Թեմայի մասին ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ