01  08  2016

Միայնակ տարեցների խնամքը՝ Հայաստանում. զեկույց



Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) և  Օքսֆամի  հայաստանյան  գրասենյակն իրականացրել են «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատում:

Հուլիսի 28-29-ին Աղվերանում կայացավ զեկույցի շնորհանդեսը-քննարկումը: Երկօրյա քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Սոնա Հարությունյանը և Ջեմմա Բաղդասարյանը, հասարակական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Գնահատման արդյունքները ցույց են տվել, որ տնային պայմաններում խնամքի ծառայությունների ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են:

Ծրագրերին հատկացվող միջոցները բավարար չեն շահառուներին որակյալ և ամբողջական ծառայություններ մատուցելու համար: Պետության կողմից  ֆինանսավորման ծավալները բավականին փոքր են: Միևնույն ժամանակ, սոցիալական սպասարկողների ծանրաբեռնվածությունը բավականաչափ մեծ է, որպեսզի հնարավոր լինի մատուցել որակյալ և ամբողջական խնամքի ծառայություններ: 

Թեմայի մասին ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ