10  03  2017

Ինչո՞ւ է գյուղացին դժգոհ կառավարության օգնությունից. Հարցում



Yerevan.Today-ի նկարահանող խումբն այցելեց Արարատի մարզի Հայանիստ, Խաչփառ, Գեղանիստ և Ղուկասավան համայնքներ և գյուղացիների հետ զրուցեց պետական աջակցությամբ տրամադրվող պարարտանյութի և վառելիքի մասին:

Նպատակն էր իմանալ՝ օգտվո՞ւմ են ծրագրից, բավականացնո՞ւմ է գումարը, գո՞հ են որակից, տրամադրման ժամկետից և այլն: Ընդհանուր առմամբ, ի՞նչ դժգոհություններ և առաջարկներ ունեն:

Հիշեցնենք, որ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացրել է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին. մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերում» բյուջետային ծրագրի գնահատում:  Ուսումնասիրության հեղինակները հանգել են եզրակացության, որ ծրագրերի ձևակերպումը, ինչպես նաև իրականացման արդյունավետությունը բարձրացման կարիք ունի:

Yerevan.Today-ը թեմային անդրադարձել է հատուկ նախագծով:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ