28  12  2016

Գյուղատնտեսության նախարարությունը՝ իր տված խորհուրդների մասին



Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացրել են «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» բյուջետային ծրագրի ուսումնասիրություն և մի շարք թերություններ բացահայտել:

Մասնավորապես՝ տարեկան միջինում 13 և ավելի տոկոսով աճում է ծրագրի բյուջեն, բայց ԳԱՄԿ-ների (գյուղական խորհրդատվության մարզային կենտրոն) արդյունավետությունը նվազագույն մակարդակում է: ԳԱՄԿ-երի մասին լսել է և գործունեությանը տեղյակ է հետազոտությանը մասնակցած գյուղացիական տնտեսությունների 20 տոկոսը: Ծրագրի շահառու ԳՏ-ների 46.6 տոկոսը ստացած տեղեկատվությունը երբևէ չի օգտագործել իր ԳՏ վարման ընթացքում: Մասնակիցների 55 և ավելի տոկոսը ծառայությունները գնահատել է միջին որակի կամ ավելի ցածր:

Գյուղատնտեսության նախարարությունը համաձայն չէ նման ցածր ցուցանիշների հետ: Նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն ընդունում է, որ կան խնդիրներ, բայց՝ ոչ այդքան շատ: Այնինչ, «Կոտայքի ԳԱՄԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արտակ Խալաթյանը և Արմավիրի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնի ղեկավար Լյովա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում հաստատում էին խորհրդատվության ցածր արդյունքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ