28  12  2016

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագիրը՝ թվերով

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագիրը՝ թվերով

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում կայուն խորհրդատվական համակարգի ձևավորումը, որը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների, որակի, իրացվելիության մակարդակի բարձրացմանը և գյուղատնտեսների եկամուտների ավելացմանը: Ծրագրի շրջանակներում ծառայությունները մատուցում են Գյուղատնտեսության աջակցության մարզային 10 կենտրոնները (ԳԱՄԿ) և Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնը: Ծրագիրն ուղղված է մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրմանը, սեմինարների կազմակերպմանը, նոր տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրմանը և տեղայնացմանը, գյուղատնտեսական մթերքների իրացման նպատակով շուկաների հետազոտմանը և մարքեթինգային տեղեկատվության ապահովմանը, ուսուցողական և դաշտային ցուցադրական պարապմունքների կազմակերպմանը:

Ծրագրի ազդեցությունը և արդյունավետությունը Ծրագրի իրականացման արդյունավետությունը գնահատելու համար դիտարկենք մի քանի ցուցանիշներ, որոնք ներկայացվել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված համատեղ հետազոտության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ