Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) Օքսֆամ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար»  բյուջետային ծրագրերի գնահատում: Նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:

Հետազոտության արդյունքներն ուշագրավ են.

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասին լսել են և նրանց գործունեության մասին տեղյակ են հետազոտությանը մասնակցած ԳՏ-ների ընդամենը 20 տոկոսը: Խորհրդատվական ծառայություններ են ստացել հետազոտությանը մասնակցած ԳՏ-ների ընդամենը 9.8 տոկոսը: Սակայն ծրագրի շահառու ԳՏ-ների 46.6 տոկոսը ստացած տեղեկատվությունը երբևէ չի օգտագործել իր ԳՏ վարման ընթացքում, օգտագործողների 36 տոկոսն էլ դժվարացել է մեկնաբանել, թե ինչպես է այն օգտագործել:

Միջոցառումների մասնակիցների գերազանց մեծամասնությունը՝ 55 և ավելի տոկոսը, ծառայությունները գնահատել է միջին  որակի կամ ավելի ցածր:

Yerevan.Today-ը հատուկ նախագծի ներկայացմամբ անդրադառնում է հետազոտության արդյունքներին:

Կներկայացնենք հետազոտությունն իրականացրած մասնագետի, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի, գյուղացիական տնտեսությունների, խորհրդատվական կազմակերպությունների հետ հարցազրույցներ, իրազեկումներ:



  0   0


Orphus համակարգ