Չորսօրյա պատերազմը բազմաթիվ իմաստներով հեղաշրջում առաջացրեց մեր բոլորի գիտակցության մեջ: Եթե նույնիսկ այն արյունալի շարունակություն չունենա, դրա առաջացրած հետևանքները կարող են շրջադարձային փոփոխություններ կատարել ինչպես հասարակության մտածողության, քաղաքական հայացքների, այնպես էլ պատության քաղաքական առաջնահերթությունների մեջ:

«Երանյան» նախագիծը սկսում է նոր շարք, որտեղ կխոսվի պատերազմի սրած բազմաթիվ հարցադրումների մասին: Ի՞նչ էին ուզում ադրբեջանցիները և ինչի՞ հասան պատերազմը վերսկելով: Ի՞նչ դասեր պետք է քաղենք մենք այդ չորս օրերի մղձավանջային, բայց նաև հերոսական պայքարի փորձից: Ինչպիսի՞ն պիտի լինեն այսուհետ մեր հարաբերությունները հակառակորդի, դաշնակիցների և նույնիսկ՝ ինքներս մեզ հետ: Ինչո՞ւ մարտադաշտում հայ զինվորի ձեռք բերած հաղթանակը արտաքին քաղաքականության պատասխանատուները  չեն կարողանում  դիվանագիտորեն ամրապնդել: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաներն ենք փնտրելու մասնագետների հետ զրույցներում:



  0   0


Orphus համակարգ