Նախագծի առաջին թեման արտագաղթի հարցն է: Այս թեմայի շուրջ էլ որոշակի տաբու կա՝ մտահոգությամբ, որ իրականության բարձրաձայնումը կարող է խուճապային տրամադրություններ ստեղծել: Թվում էր, թե ոչ մի այլ խնդիր այնքան կարևոր ու հրատապ չպիտի համարվեր, որովհետև բոլոր մնացած ծրագրերն ու նախագծերը կարող են անիմաստ ու անտեղի դառնալ, եթե երկիրը շարունակի դատարկվել: Ինչո՞ւ է հայը լքում իր հայրենիքը: Պատճառները բազմաթիվ են՝ հոգեբանականից մինչև տնտեսական, իրավականից մինչև քաղաքական: Ուրեմն նախագծի առաջին թեման հենց արտագաղթն է՝ իր բազմադեմ դրսևորումներով: Նախագծի հեղինակը խնդրով մտահոգ ու քաջատեղյակ մասնագետների հետ քննարկում է արտագաղթի տարաբնույթ պատճառները:



  0   0


Orphus համակարգ