«Բարձր գրականություն» նախագծի զրույցների շարքում առաջին անգամ է, որ խոսք է գնում երիտասարդ գրողի դեռևս միակ գրքի մասին: Ուրեմն այս փաստը համարենք կանխավճար ակնկալիք օժտված գրողից: ՀՀ նախագահի մրցանակին արժանացած՝ Գրիգի «Հիսուսի կատուն» ժողովածուի շուրջ Արքմենիկ Նիկողոսյանը զրուցում է գրականագետ Անի Հովնանի հետ:

 

 

 

Գրիգ

 

Ծնվել է 1991 թվականին Երևանում, նկարչի ընտանիքում: Սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրայում: Պատմվածքները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում և անթոլոգիաներում: «Պուճուր մարդը», «Երկու սիլուետ» և «Հիսուսի կատուն» պատմվածքների համար երեք տարի անընդմեջ արժանացել է «Գրեթերթ»-ի ամենամյա մրցանակին: 2015 թվականին Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքներին շնորհվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ:

 

«Հիսուսի կատուն»

 

«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ