«Բարձր գրականություն» շարքում առաջին անգամ գիրքը ներկայացնում է հենց հեղինակը: Արքմենիկ Նիկողոսյանի հյուրը ամերիկահայ արձակագիր Մարգարիտ Դերանցն է, իսկ քննարկման թեման` նրա «Սեր և Էմիգրացիա» գիրքը, որի շնորհանդեսն ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ Երևանում:

Մարգարիտ Դերանց

 

Տասնչորս տարի առաջ Միացյալ Նահանգներում հաստատված Մարգարիտ Դերանցը մասնագիտությամբ տնտեսագետ է: Թեև մեր մամուլը գրում է, թե Կալիֆորնիայի բարկ արևը նրան գրելու մղեց, այնուհանդերձ իրականությունն այն է, որ հայրենիքի կարոտը, մաքառումների այն ճանապարհը, որ անցնում են մարդիկ օտար երկրում հայտնվելուց հետո, այն անկումներն ու վերելքները, որոնք հուսահատության են մղում, կամ ոգեշնչման առիթ դառնում, Դերանցի գրողական գլխավոր շարժառիթն են:

Սեր և Էմիգրացիա

 

Ժողովածուում ընդգրկված վիպակներում ու պատմվածքներում Մարգարիտ Դերանցը հոգեբանական նուրբ դիտարկումներով, անհրաժեշտության դեպքում` նաև սևեռումներով, հուզական պոռթկումներով, բայց և` մշտապես գրողական դիրքորոշմամբ ու սթափ գնահատականներով պատկերում է հայ էմիգրանտների կյանքը օտար ափերում` բացելով բազմաթիվ վարագույրներ ու պսակազերծելով բազմաթիվ միֆեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ