«Բարձր գրականություն» շարքում այս անգամ Արքմենիկ Նիկողոսյանը հյուրընկալել է արձակագիր Հրաչյա Սարիբեկյանին: Գրականագետի և մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի զրույցի թեման իտալացի արձակագիր Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպն է:

 

Իտալո ԿԱԼՎԻՆՈ

 

Իտալացի արձակագիր, հրապարակախոս, լրագրող:

Ծնվել է 1923-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի մերձակայքում գտնվող Սանտյագո դե լաս Վեգաս բնակավայրում, որտեղ աշխատում էին ապագա գրողի ծնողները: Շուտով ընտանիքը վերադառնում է Իտալիս:

1941 թվականին ընդունվում է Թուրինի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ, բայց երկրորդ աշխարհամարտը սկսվելուց հետո` 1943-ին, կիսատ թողնելով ուսումը, միանում է Գարիբալդիական բրիգադ պարտիզանական ջոկատներին:

1944-ին դառնում է Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ: Պատերազմի ավարտից հետո շարունակում է ուսումը Թուրինի համալսարանում, բայց այս անգամ արդեն փիլիսոփայության ֆակուլտետում:

1956-ին Խորհրդային բանակի կողմից Հուգարիայում ապստամբության ճնշման պատճառով Կալվինոն լքում է կուսկցության շարքերը:

1975 թվականին նա դառնում է Ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, իսկ հաջորդ տարի ստանում Ավստրիայի` Եվրոպական գրականության պետական պարգևը:

Մահացել է 1985 թվականին, Սիենայում:

«Ծառաբնակ բարոնը»

 

20-րդ դարի իտալացի ականովոր գրող Իտալո կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպի գործողությունը ծավալվում է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում: Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարներով և հեղինակային հատուկ թեթև ու հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ