«Բարձր գրականություն» շարքը Արքմենիկ Նիկողոսյանը շարունակում է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի, նույն ինքը` բանաստեղծ Թոնդրակի հետ: Նրանց զրույցի թեման Ժան Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպն է:

 

Ժան Պոլ ՍԱՐՏՐ

 

Ժան Պոլ Էյմար Սարտրը ծնվել է 1905 թվականի հունիսի 21-ին Փարիզում։ Երբ նա երկու տարեկան էր, մահանում է նրա հայրը՝ Ֆրանսիական ռազմածովային ուժերի սպան, որից հետո մայրը՝ Անն-Մարի Շվեյցերը, վերցնելով որդուն, տեղափոխվում է իր ծնողների մոտ՝ Փարիզի արվարձանում գտնվող Մյոդոն ավան։ Նա մոր և տատիկի կողմից կաթոլիկական դաստիարակություն է ստանում։

1909 թվականին աջ նրա աչքը հիվանդանում է լեյկոմիայով, որից հետո, ինչպես ինքն է հետագայում նշում, մնում է «կես կույր և շեղակն»։

1924-1928 թվականներին սովորում է Փարիզի Բարձրագույն Նորմալ Դպրոցում (École Normale Supérieure)։ 1927-ին գրում է թեզիսը, բայց ձախողում է ավարտական քննությունը։1929 թվականին վերահանձնելով քննությունը՝ հավաքում է ամենաբարձր միավորները՝ ստանում Փիլիսոփայության որակավորում։ Միևնույն ժամանակ ծանոթանում է Սիմոնա դը Բովուարի հետ, որը նույն քննությանը հավաքել էր երկրորդ ամենաբարձր միավորները։

1931-1939 թվականներին տարբեր քաղաքների (Հավր, Լան և այլն) լիցեյներում դասավանդում է փիլիսոփայություն, լինում Բեռլինում, որտեղ ուսումնասիրում է Էդմունդ Հուսերլի և Մարտին Հայդեգգերի աշխատությունները, տպագրում առաջին երկերը։

1939-ին զինվորագրվում է բանակ, նույն թվականին Ալբեր Քամյուի հետ հիմնադրում են «Պայքար» (Combat) լրագիրը։ 1940-ին գերմանացիներ ներխուժում են Ֆրանսիա, հունիսի 21-ին Սարտրը գերևարվում է։ Նա ազատվում է գերությունից միայն 1941-ի մարտին։ Վերադառնում է Փարիզ, որտեղ համախոհների հետ հիմնում է «Սոցիալիզմ և Ազատություն» դիմադրության խմբակը, որը, սակայն, գոյատևում է մինչ նույն տարվա հոկտեմբեր։

1941-1944 թվականներին դասավանդում է փիլիսոփայություն Կոնդորսե լիցեյում։

1943-ին Ալբեր Քամյուի հետ հիմնադրում են նոր փիլիսոփայություն՝ էկզիստենցիալիզմ։

1944-ին դադարեցնում է դասավանդումները՝ և իր ամբողջ ժամանակը տրամադրում ստեղծագործելուն ։

Սարտրը մահացել է 1980 թ. ապրիլի 15-ին՝ Փարիզում։

Սրտխառնոց

 

1964-ին Շվեդական ակադեմիան գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից` չցանկանալով պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը: «Սրտխառնոցը»-ը (1938) Սարտրի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է, որն անփոխարինելի օղակ է 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին:

 

Ինչո՞ւ հրաժարվեցի մրցանակից

Շատ եմ ցավում, որ այս գործն ընդունեց սկանդալի բնույթ, մրցանակը շնորհվել է, իսկ նրանից հրաժարվում են: Պատճառն այն է, որ ինձ նախապես տեղյակ չեն պահել, թե ինչ է նախապատրաստվում: Երբ «Ֆիգարո լիտերեր»-ի հոկտեմբերի 15-ի համարում կարդացի Ստոկհոլմում նրանց թղթակցի հաղորդումն այն մասին, թե վերջնական որոշումը դեռ չի կայացվել, ինձ թվաց, թե Ակադեմիային նամակ գրելով (ես այն ուղարկեցի հաջորդ օրը)` կարող եմ այդ կերպ շտկել իրավիճակը, որպեսզի դրան այլևս չանդրադառնամ: Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ Նոբելյան մրցանակը շնորհվում է անկախ ապագա դափնեկրի ցանկությունից, և մտածում էի, որ դեռ կարող եմ խանգարել: Բայց ես շատ լավ հասկանում եմ, որ այն բանից հետո, երբ շվեդական ակադեմիան կատարել է իր ընտրությունը, այլևս չեմ կարող հրաժարվել դրանից: Ինչպես բացատրել եմ Ակադեմիային գրած իմ նամակում, պատճառները, որոնցով հրաժարվում եմ մրցանակից, չեն վերաբերում ոչ շվեդական Ակադեմիային, ոչ էլ Նոբելյան մրցանակին: Այդ նամակում ես շեշտադրել եմ երկու տեսակի պատճառ` անձնական և օբյեկտիվ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ