«Բարձր գրականություն» շարքում առաջին անգամ Արքմենիկ Նիկողոսյանի հյուրը գրական գործակալ է: Արևիկ Աշխարհոյանի հետ զրույցի թեման հայ  ժամանակակից արձակի լավագույն ներկայցուցիչներից մեկի՝  Արամ Պաչյանի, «Ցտեսություն, Ծիտ» վեպն է, և գրքի անգլերեն հրատարակությունը:

 

Արամ Պաչյան

 

Ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Թամամյանն է:

1999-2004 թվականներին Պաչյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում։

Պատմվածքները, էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում՝ («Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս», «Նարցիս» գրական հանդես, «Ինքնագիր» գրական հանդես)։

2010 թվականին Պաչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար[2]։

Ցտեսություն, Ծիտ

 

«Ցտեսություն, Ծիտ»-ը երիտասարդ ու տաղանդավոր արձակագրի առաջին վեպն է, որտեղ նրան բնորոշ հանդարտ, բայց խիտ ու բազմաշերտ պատումը դրսևորում է նոր կարելիություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ