09  12  2016

Ի՞նչ պետք է անեն ընտանեկան բժիշկը և տեղամասային թերապևտը. Իրազեկում

Ի՞նչ պետք է անեն ընտանեկան բժիշկը և տեղամասային թերապևտը. Իրազեկում

Պետության կողմից երաշխավորված անվճար առաջնային (ամբուլատոր‐պոլիկլինիկական) բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պոլիկլինիկաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ‐մանկաբարձական կետերը) և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաներում:

«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար առաջնային բժշկական օգնության հետևյալ միջոցառումները.

Ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից բնակչության առողջության առաջնային պահպանում, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների բժշկա¬կան օգնության և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովում, անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպում:

Ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ, մասնակցում է ընտանիքի բժշկասոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:

Ընտանեկան բժիշկն ընտանիքի անդամներին առաջնային բժշկասոցիալական օգնություն ցուցաբերող, շտապ օգնության ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող և համապատասխան մասնագիտացում ստացած բժիշկն է: Ընտանեկան բժիշկն ընտանիքներին առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերում հավաքագրման սկզբունքով:

«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագիրն առողջապահության ոլորտում պետության կողմից շարունակաբար իրականացվող ծրագիր է, որն իր ֆինանսավորման ծավալներով ամենամեծն է ոլորտում: 2016 թվականին պլանավորվել է պետական բյուջեից Ծրագրի ֆինանսավորմանը հատկացնել 11.2 մլրդ դրամ, որը կազմում է առողջապահության պետական ծախսերի 12.7 տոկոսը կամ պետական բյուջեի` 0.6 տոկոսը:

Պետական քաղաքականության հիմնական նպատակն է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով բնակչության շրջանում այդ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների իջեցումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը, շտապօգնության անհարկի` քրոնիկ հիվանդների համար տրվող կանչերի թվի նվազեցումը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի բարելավումը, ընտանեկան բժշկության համակարգի կայացումը և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ