30  11  2016

Պոլիկլինիկաների, ընտանեկան բժշկի ու անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի մասին. հետազոտություն

Պոլիկլինիկաների, ընտանեկան բժշկի ու անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի մասին. հետազոտություն

Ինչո՞ւ է պոլիկլինիկաներ մարդկանց այցելությունները քիչ, ինչո՞ւ քաղաքացիները չեն վստահում այդ համակարգին և ընտանեկան բժշկի ինստիտուտին, ինճչո՞ւ է անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից օգտվողների թիվը քիչ: Այս և բազմաթիվ հարցերի պատասխանը հնրավոր է ստանալ ներկայացվող ուշագրավ հետազոտության մեջ:

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացրել է «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի ուսումնասիրություն:

Ուսումնասիրություն իրականացնողները մի շարք թերություններ են հայտնաբերել ոլորտում բյուջետային միջոցների ծախսման թափանցիկության, առողջապահության պահպանման առաջնային օղակից օգտվելու, որոշակի խմբերին դեղերի հասանելիության, ընտանեկան բժշկի ինստիտուտի և այլ ուղղություններում: Հետազոտության մեջ ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ:

Ուսումնասիրության շնորհանդեսը կայացավ օրերս:

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ