18  02  2015

13 բան, որ չեն անում բարոյապես ուժեղ մարդիկ

13 բան, որ չեն անում բարոյապես ուժեղ մարդիկ

Մեր մտքերը ձևավորում են մեր գործողությունները, գործողությունները դառնում են սովորություններ, իսկ սովորությունները ձևավորում են մեր բնավորությունը: Նման կերպ մենք ուղիղ իմաստով ստեղծում ենք ինքներս մեզ: Ահա այն 13 բաները, որ չեն անում բարոյապես ուժեղ մարդիկ:

 

  • Նրանք իզուր ժամանակ չեն վատնում իրենց խղճալու վրա: Բարոյապես ուժեղ մարդիկ  չեն նստի ձեռքերը ծալած և չեն գանգատվի, թե ինչու մադիկ սխալ վարվեցին իրենց հետ: Նրանք իրենց վրա են վերցնում կյանքում իրենց ունեցած դերի ամբողջ պատասխանատվությունը և ընդունում են փաստը, որ կյանքը միշտ չէ, որ հեշտ է և արդարացի:
  • Նրանք կորցնում են իրենց վրա ունեցած իշխանությունը: Նրանք թույլ չեն տալիս ուիշներին ղեկավարել իրենց: Նրանք հասկանում են, որ տվյալ իրավիճակն իրենք ապրում և վերապրում են սեփական էմոցիաներով և իրենք են որոշում, թե ինչպես է պետք արձագանքել դրանց: Նրանք  գիտակցում են, որ իրենց ուժը սեփական ռեակցիաները կառավարելու ընդունակության մեջ է:
  • Նրանք չեն փախչում փոփոխություններից: Բարոյապես ուժեղ մարդիկ չեն փորձում փախչել փոփոխություններից, այլ՝ ողջունում են և համապատասխան արձագանքում: Նրանց ամենամեծ վախն՝ լճացումը և կյանքի համը կորցնելը: Փոփոխությունների միջավայրը դրսևորում է այս մարդկանց ամենաուժեղ գծերը:
  • Նրանք չեն վատնում էներգիա այն ամենի վրա, ինչը չեն կարող վերահսկել: Դուք երբեք չեք լսի բարոյապես ուժեղ մարդուց գանգատ՝ կորցրած ուղեբեռի, խցանումների համար, քանի որ նրանք հասկանում են, որ այդ գործոնները չեն մտնում իրենց հսկողության «տարածքում»: Սրա փոխարեն, նրանք կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչը կարող են վերահսկել:
  • Նրանք չեն ձգտում դուր գալ բոլորին: Կան մարդիկ, որոնք միշտ փորձում են դուր գալ և հաճոյանալ բոլորին: Կան նաև մարդիկ, ովքեր բոլորին դեմ են գնում և փորձում ամրապնդել իրենց ուժը: Բարոյապես ուժեղ մարդիկ ընդունում են, որ իրենք պետք չէ անընդհատ դուր գան բոլորին: Նրանք չեն վախենում ասել «ոչ» կամ առարկել անհրաժեշտության դեպքում: Նրանք ձգտում են լինել արդարացի, սակայն հարգում են իրենց ժամանակը և կարողանում են քաղաքավարի կերպով մերժել մարդկանց խնդրանքները:
  • Նրանք չեն վախենում գնալ գիտակցված ռիսկի: Նրանք իրենց վրա չեն վերցնում հիմար և անմտածված ռիսկերը, բայց նաև չեն վախենում լավ կշռադատված ռիսկից: Բարոյապես ուժեղ մարդիկ նախ և առաջ կշռադատում են ռիսկերն ու շահերը՝ նախքան որոշում կկայացնելը և մանրամասնորեն հավաքում ինֆորմացիա պոտենցիալ կորուստների մասին՝ նախքան գործի անցնելը:
  • Նրանք չեն հենվում անցյալի վրա. ուժեղ մարդիկ դրա վրա ժամանակ չեն վատնում: Նրանք ընդունում են իրենց անցյալը և վերցնում դասեր: Սակայն նրանք չեն վերապրում անցյալի տհաճ իրադարձությունները և չեն հիշում վատ օրերը: Սրա փոխարեն, ապրում են ներկայով և պլանավորում ապագան:
  • Նրանք միևնույն սխալը մի քանի անգամ թույլ չեն տալիս: Բարոյապես ուժեղ մարդիկ իրենց վրա վերցնում են պատասխանատվություն սեփական վարքի համար և սովորում են սեփական սխալների վրա:
  • Չեն նախանձում այլոց հաջողություններին: Բարոյապես ուժեղ մարդիկ կարող են գնահատել և ուրախանալ ուրիշների հաջողություններով: Նրանք չեն նախանձում այն մարդկանց, ովքեր ինչ-որ հարցում գերազանցում են իրենց, այլ ընդունում են, որ հաջողության կարելի է հասնել միայն քրտնաջան աշխատանքով: Այս տեսակ մարդիկ պատրաստ են համառորեն աշխատել հաջողությունների հասնելու համար:
  • Չեն հանձնվում առաջին անհաջողությունից հետո: Ամեն մի պաարտություն կարող է ընձեռել մարդուն հնարավորություն լինել ավելի լավը: Նույնիսկ լավագույն ձեռնարկատերերը ընդունում են, որ իրենց նախկին  փորձերը հանգեցրել են մեծ թվով ձախողումների: Անգամ այս  ամենից հետո շարունակել են իրենց ճանապարհը, որպեսզի հասնեն իրենց երզանքներին:
  • Նրանք չեն վախենում միայնակությունից: Ընդհակառակը` վայելում են ու նույնիսկ գնահատում այն պահերը, երբ մենակ են: Սիրում են ու չեն վախենում մենակ մնալ սեփական մտքերի հետ, օգտագործում են այդ ժամանակը մտորելու և պլաններ մշակելու ուղղությամբ: Նրանք կախվաածություն չունեն ուրիշներից և նրանց տրամադրություններից: Կարող են լինել երջանիկ՝ ինչպես մարդկանց շրջապատում, այնպես էլ միայնակ լինելու պահերին:
  • Աշխարհը պարտական չէ նրանց: Նրանք չեն ծնվել այն բանի գիտակցմամբ, որ ուրիշները պետք է հոգ տանեն իրենց մասին կամ էլ՝ աշխարհը պետք է տա իրենց որևէ բան: Ընդհակառակը, փնտրում են հնարավորություններ՝ հիմնվելով սեփական առավելությունների և թերությունների վրա:
  • Նրանք չեն սպասում ակնթարթային արդյունքների, իրենց էներգիան և ժամանակը ներդնում են գործի մեջ որոշակի չափաբաժնով և նշում ամեն հաղթանակ: Նրանք տոկուն են և հասկանում են, որ որակական փոփոխությունները  ժամանակ են պահանջում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ