11  01  2016

«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

Հունվարի 11-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 73-րդ կինոմրցանակաբաշխությունը: Մրցանակներ շնորհվեցին 25 անվանակարգերում, որից 14-ը՝ կինեմատոգրաֆիայի, 11-ը՝ հեռուստատեսության ոլորտում։

Համարվում է, որ «Ոսկե գլոբուսի» հաղթողները «Օսկար» մրցանակի առավել հավանական հավակնորդներ են։

«Ոսկե գլոբուս» ստացան Քեյթ Ուինսլեթը (Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Սթիվ Ջոբս» ֆիլմում), Ռեյչել Բլումը (Սերիալի լավագույն դերասանուհի): «Լավագույն կատակերգական սերիալ» ճանաչվեց «Մոցարտը ջունգլիներում»-ը, «Սերիալի լավագույն դերասան»՝ Ջոն Հեմը՝ «Խելագարները» սցենարում, «Լավագույն կատակերգու դերասան»՝ Մեթ Դեյմոնը («Մարսեցին») և այլք:

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն «Ոսկե գլոբուսի» արժանացավ որպես լավագույն ռեժիսոր՝ «Վերապրածը» ֆիլմի համար։ Ջենիֆեր Լոուրենսը «Ոսկե Գլոբուս» ստացավ որպես լավագույն կատակերգու դերասանուհի՝ ռեժիսոր Դևիդ Ռասելի «Ջոյ» ֆիլմում դերակատարման համար։ «Կատակերգությունում կամ մյուզիքլում տղամարդու լավագույն դերի» համար «Ոսկե գլոբուս»  ստացավ Մեթ Դեյմոնը՝ «Մարսեցին» ֆիլմում դերակատարման համար:

Լեոնարդո Դի Կապրիոն «Ոսկե գլոբուս» ստացավ որպես լավագույն դրամատիկ դերասան` «Վերապրածը» ֆիլմում դերակատարման համար։ «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Բրի Լարսոնը` «Սենյակ» ֆիլմում դերակատարման համար։

Ռիդլի Սկոտի «Մարսեցին» ֆիլմը «Ոսկե գլոբուսի» արժանացավ որպես լավագույն ֆիլմ «Կատակերգություն կամ մյուզիքլ» կատեգորիայում։ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» ֆիլմը «Ոսկե գլոբուս» ստացավ «Դրամա»անվանակարգում։

Մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանուհի ճանաչվեց Լեդի Գագան («Սարսափների ամերիկյան պատմություն. Հյուրանոց»), երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Սիլվեստեր Ստալոնեն («Համոզմունք. Ռոկկիի ժառանգությունը»):

«Ոսկե գլոբուսը» հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1944 թվականից։ Այն շնորհում է արտասահմանյան մամուլի ասոցիացիան, որի կազմում են Հոլիվուդում աշխատող մոտ 90 միջազգային լրագրողներ։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ