25  05  2015

Հայտնիներ, որոնք երկրորդ կեսին գտել են նկարահանման հրապարակում

Հայտնիներ, որոնք երկրորդ կեսին գտել են նկարահանման հրապարակում

Սերը կարող է ի հայտ գալ հանկարծակի, ինչպես, օրինակ, մթերային խանութում կամ, ասենք, հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնում: Ինչևէ, վայրը այդքան էլ կարևոր չէ: Միևնույն է՝ ամենաիդեալական վայրը այս պլանում համարվում է աշխատանքի վայրը: Մարդկանց շատ հայտնի բազմաթիվ անձինք իրենց սիրուն գտել են  աշխատանքային իրավիճակում, ավելի կոնկրետ՝ նկարահանման հրապարակում: Սիրո գիծը պերսոնաժների միջև ուժգնացնում է լարվածությունը, քան թե օգնում կազմել նոր զույգեր, երբեմն կործանում է դերասանների  ընտանեկան կյանքը:

Զույգերի բաժանման մեջ երրորդ կողմը մեղավոր չէ: Հասուն մարդիկ գիտակցաբար են ընտրություն կատարում: Եթե մարդու համար իսկապես թանկ են իր հարաբերությունները, ոչ ոք չի կարող կործանել նրա ընտանիքը:

 

Ջոննի Դեփ: Իր ընկերուհու՝ Վանեսսա Պարադիի հետ, ով ֆրանսիացի դերասան է և երգչուհի, Դեփը ծանոթացել է «Իններորդ դարպաս» ֆիլմում: Հետագա 14 տարիների ընթացքում նրանք ապրել են միասին, գնել տուն, ունեն երեխաներ, նկարահանվել են ֆիլմերում, սակայն «Ռոմային օրագիր» ֆիլմում նրանց պատկառելի կյանքը և կենսակերպն ավարտվեց:

Դեփը սիրահարվեց Էմբեր Հերդին, ով  23 տարով փոքր էր իրենից և համարվում է լեսբուհի: Դեփին ոչինչ հետ չպահեց: Ծանոթությունից 3 ամիս անց դերասանուհին ստացավ ամուսնության առաջարկ կողմից:

 

Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի: «Միստեր և միսիս Սմիթները» ֆիլմում  Բրեդ Փիթը տարվում է Անջելինայով և բաժանվում  Ջենիֆեր Էնիսթոնից: Ջոլին  նվիրեց ամուսնուն  3 երեխա, ևս 3-ին որդեգրեցին:

 

Բեն Աֆլեք և Ջենիֆեր Գարներ: Բենը փոխեց էներգետիկ Ջենիֆերին հանգիստ  և հավասարակշռված Ջենիֆերով: «Ջիլի» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նա նկարահանվում էր Լոպեսի հետ. Աֆլեքը  չստացավ արժանի դերեր, այլ բավարարվեց «Ոսկե ազնվամորիներով»: Ընդ որում, Լոպեսի Կարիերան արագ աճ ունեցավ, և մեկը մյուսի ետևից ստացավ մի շարք մրցանակներ: «Պարոն Լոպես» կոչումը դերասանը չհանդուրժեց: Չնայած Գարների հետ նա ծանոթացավ դեռ «Մարգարտե նավահանգիստը» ֆիլմում, սակայն  նկատեց նրան «Կտրիճը» ֆիլմում: Մինչ օրս նրանք միասին են, ունեն 3 երեխա

 

Ջենիֆեր Էնիսթոն և Ջասթին Տերու: «Ճամփորդությունների ծարավ» ֆիլմում Էնիսթոնը  ծանոթացավ  գեղեցկադեմ Տերուի հետ, սցենարի համաձայն՝ նրանք լքում են իրենց ընտանիքները, որպեսզի միասին լինեն: Սցենարը կրկնվեց իրականում ևս:

 

Ֆրեդդի Պրինց և Սառա Միշել Գելլար: Նրանք հանդիպել են «Ես գիտեմ, թե դուք ինչ եք արել անցած ամռանը» ֆիլմում: Նկարահանվել են միասին «Սկուբի Դու» ֆիլմում, որին հաջորդեց նրանց ամուսնությունը: Ունեն 2 երեխա:

 

Ուիլ Սմիթ և Ջադա Պինկետտ: Սմիթի մասին նախկինում ասում էին, որ  նա միակ ռեպերն է, ով  ամուսնացել է իր երեխաների մոր հետ: Նրանք ծանոթացել են  Սմիթի «Զիլ արքայազնը Բել-Էյրից» ֆիլմի քասթինգի ժամանակ և չնայած Ջադային  չտվեցին դերը, միևնույն է՝ ընտրության որոշ փուլեր  նա անցավ: Դերասաններն այժմ ունեն 2 երեխա:

 

Ռայան Ռեյնոլդս և Բլեյկ Լավլի:  Դերասանը լինելով Սքարլեթ Յոհանսի ամուսինը, այպես տպավորվեց  Բլեյկով՝ «Կանաչ լապտերը» ֆիլմի նկարահանման ժամանակ, որ ռեկորդային ժամանակահատվածում բաժանվեց միլիոնավոր մարդկանց համար «սեքս սիմվոլ» Սքարլեթից  և գաղտնի ամուսնացավ Բլեյկի հետ: Հետաքրքիր է, որ և Ռայանի, և Սքարլեթի նոր ընտանիքներում  գրեթե  նույն ժամանակահատվածում ծնվեցին աղջիկներ:

 

Գոլդի Խոուն և Կուրտ Ռասել:  Իրականում  նրանք ծանոթացել են վաղ: Կուրտը 16 տարեկան էր, և նրանց հանդիպումը  չթողեց ոչ մի հետք: 16 տարի անց մի քանի անհաջող ամուսնությունների ընթացքում ծնվեցին 3 երեխաներ, սկայն ճակատագիրը նրանց ուղիները խաչեց «Երկրորդ հերթ»  ֆիլմի նկարահանման հրապարակում:  Զույգը միասին է արդեն 30 տարի, ունեն որդի, սակայն այդպես էլ չեն օրինականացրել իրենց ամուսնական կապը:

 

Ռեյչել Վայս և Դենիել Կրեյգ: Դերասանները սիրահարվել են իրար «Երազանքների տունը»՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ խաղացել են  ամուսինների դերում: Դրանից մոտ կես տարի անց ամուսնացել են:  Ռեյչելի 6- ամյա որդին, ում հայրը ռեժիսյոր Դարրեն Արոնոֆսկին է, այժմ ունի նոր հայր՝ «007 գործակալ»:

 

Նատալի Պորտման և Բենջամին Միլպե:  Նատալին ողջ դերասանական կարիերայի ընթացքում ներկայացել է  հետաքրքիր կերպարներով և արժանացել տարբեր մրցանակների: «Սև կարապ» ֆիլմում  բալետի պարուհու դերի համար արժանացել է  կինեմատոգրաֆիայի ամենաբարձր մրցանակին: Նկարահանումների ժամանակ  նրա խորհրդատուն էր «New York City Ballet»-ի   պարող Բենջամին Միլպեն: Այս զույգն ունի որդի՝ Ալեֆը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ