14  03  2015

Բախտավոր աստղի տակ ծնվածները

Բախտավոր աստղի տակ ծնվածները

Ֆրենսիս Բին Կոբեյն՝ Կուրտ Կոբեյնի դուստրը

Ծնողներից` «Նիրվանա» ռոք խմբի մեներգիչ Կուրտ Կոբեյնից և մորից՝ երգչուհի, երաժիշտ, նկարչուհի և մոդել Քորտնի Լավից դուստրը ժառանգել է  թե գեղեցկությունը, թե տաղանդը և նաև ինքնաոչնչացման ձգտումը: Դեռահաս տարիքում օգտագործել է թմրադեղեր, ալկոհոլ: Այժմ փորձում է ուժերը նկարչության ոլորտում, երբեմն էլ հանդես է գալիս ռոք-խմբերի  հետ: (Կուրտ Կոբեյնը 1994թ. մարտին թմրանյութերի չարաշահման հետևանքով հայտնվում է հիվանդանոցում: Մեկ ամիս անց նրա դիակը հայտնաբերվւմ է Սիեթլում գտնվող տանը: Արյան մեջ եղել էր հերոինի շատ մեծ քանակություն, սակայն, համաձայն պաշտոնական տվյալների՝ Կոբեյնը սեփական զենքով կրակել էր գլխին:)

 

Շոն Լեննոն՝ Ջոն Լեննոնի որդին

Ջոն Լեննոնի և Իոկո Օնոյի միակ որդին է: Կրթություն ստացել է Շվեցարիայում և սկզբնապես աշխարհին հայտնի է դարձել  ոչ որպես երաժիշտ, այլ որպես էպատաժային կերպար. երիտասարդության տարիներին հրապարակավ հորը խոզ է անվանել, ով կործանել է մոր կյանքը: Այժմ այս ակնոցավոր երիտասարդը երազում է դառնալ միաժամանակ դերասան և  երաժիշտ:

 

Ելենա Գագարինա՝ Յուրի Գագարինի դուստրը

 Աշխարհի առաջին տիեզերագնացը իսկապես կարող է հպարտանալ Ելենայով: Նա արվեստագետ է և զբաղեցնում է «Մոսկովյան Կրեմլ»  արգելոց-թանգարանի գործադիր տնօրենի պաշտոնը:

 

Ալեքսանդր Ցոյ՝ Վիկտոր Ցոյի որդին

 Վիկտոր Ցոյի որդին, ով հիմնադրել է «Կինո» խումբը, ի սկզբանե չէր ցանկանում գնալ հոր ստեղծագործական ճանապարհով: Զբաղվել է դիզայնով, ծրագրավորմամբ, սակայն առանց երաժշտության էլ չէր կարող: Եղել է «Para bellvm»-ի կիթառահարը,  այժմ զբաղվում է սեփական ակումբով:

 

Պատրիկ Շվարցենեգեր՝ Առնոլդ Շվարցենեգերի որդին

 Պատրիկը հասցրել է նկարահանվել ֆիլմում: Ունեցել է սիրավեպ Մայլի Սայրուսի հետ: Մայրը` Մարիա Շվայվերը դատապարտում է որդու կատարած ընտրությունը, իսկ Արնոլդը՝ ընդհակառակը:

 

Սքոթ Իսթվուդ՝ Քլինթ Իսթվուդի որդին

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Քլինթ Իսթվուդի որդին նկարահանվել ֆիլմերում՝ Սքոթթ Դիսիկ անվամբ, սակայն շուտով հասկացավ, որ հորը նման լինելն անհնար է թաքցնել: Հաճախ է ցիտում հոր հրաժեշտի խոսքերը. «Խոնարհ եղիր, աշխատիր ջանասիրաբար և ամեն հարցում տղամարդ մնա»:

 

Լուիզա և Գրեյս Սթրիփներ՝ Մերիլ Սթրիփի դուստրերը

 2-ն էլ ընտրել են մոր ուղին և իրենց կարիերան սկսել Մերիլի հետ նկարահանման հրապարակներից մեկում գտնվելու պահից: Գրեյսը «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի 4-րորդ սեզոնում խաղացել է բուժքրոջ դերը` ում ամբողջ դեմքը ծածկված էր դաջածքներով:

 

Սաշա Սփիլբերգ՝ Սթիվեն Սփիլբերգի դուստրը

 Հաճախ է նկարահանվում ֆիլմերում: Եղբոր հետ միասին հիմնադրել է Wardell դուետը:

 

Դիլան Բրոսնան՝ Պիրս Բրոսնանի որդին

 Դերասան պիրս Բրոսնանի որդին դարձել է  Saint Laurent Men’s Permanent Collection գովազդային ընկերության դեմքը: Նա նաև կիթառ է նվագում Լոս Անջելեսի բարերում: Երազանքն է դառնալ քաղաքական գործիչ:

 

Դակոտա Ջոնսոն՝ Դոն Ջոնսոնի և Մելանի Գրիֆֆիթի դուստրը:

Ծնողները եղել են 1980-1990թթ. սեքս-խորհրդանիշները, ինչը պարտավորեցրել է նրան լինել հմայիչ: Նկարահանվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում: Դեռ դպրոցից միշտ երազել է դառնալ մոդել:

 

Լուրդես Մարիա Չիկկոնե-Լեոն՝ Մադոննայի դուստրը

 Զբաղվում է նորաձևությամբ: 2010 թվականին  մոր հետ միասին ստեղծեց հագուստի նոր բրենդ դեռահաս աղջիկների համար: Բրենդը կոչեց մոր հայտնի երգերից մեկի անունով` Material Girl: Լուրդեսն ունի բլոգ, որտեղ խոսում է իր նախասիրությունների մասին:

 

Չեստեր Հենքս՝ Տոմ Հենքսի որդին

 Զբաղվում է ռեփով: Նա ևս օգտագործել է թմրադեղեր: Այժմ բուժվում է և հանդես է գալիս Chet Haze անվամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ