13  02  2017

«Գրեմմի» 2017-ի հաղթողները

«Գրեմմի» 2017-ի հաղթողները

Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որն այս տարի անցկացվում է 59-րդ անգամ:

«Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել բրիտանուհի Ադելի Hello սինգլը, որի հետ մեկտեղ նույն անվանակարգում էին ներկայացված «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Լուկաս Գրեհեմ), «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ) երգերը: Ադելին մրցանակը շնորհել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը:

«Լավագույն  փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգի շնորհիվ: Հետաքրքրական է, որ երգիչները մրցանակը ստանալիս բեմ են դուրս եկել գրեթե առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:

Ստորև ներկայացնում ենք մյուս անվանակարգերի հաղթողներին՝

«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել,

«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,

«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant,

«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,

«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե,

 «Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի,

«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume,

«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք,

«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ,

«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե,

«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ