10  02  2015

«GRAMMY 2015» մրցանակբաշխության արդյունքները

«GRAMMY 2015»  մրցանակբաշխության արդյունքները

Լոս Անջելեսի «Staples» կենտրոնում կայացել է Grammy մրցանակաբաշխության 57-րդ հանդիսավոր արարողությունը: 

Այսպիսով՝

 

«Տարվա երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջեյմս Նեյփիրի, Ուիլյամ Ֆիլիպսի եւ Սեմ Սմիթի համատեղ «Տtay With Me» ստեղծագործությունը:

Բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը այս տարի արժանացել է նաեւ «Լավագույն նորահայտ կատարող» մրցանակին, որի համար պայքարում էին նաեւ Իգի Ազալիան, Բրենդի Քլարքը, Bastille եւ HAIM խմբերը: Ինչպես Բեյոնսեն եւ Ֆարել Ուիլյամսը, նա այս անգամ առաջադրվել է վեց անվանկարգում:

 

«Տարվա լավագույն ալբոմ» ճանաչվել է Բեքի «Morning Phase» ալբոմը: Նշենք, որ նախկինում նա երկու անգամ առաջադրվել է այս անվակարգում, բայց հաղթողի կոչմանն արժանացել է միայն այս տարի:

 

Բեյոսնեն հաղթել է երկու Grammy «Լավագույն երգ» եւ «Լավագույն ելույթ» անվակարգերում: Այս տարի երգչուհուն նման հաջողություններ բերեց իր «Drunk in Love» երգը: 

 

«Լավագույն ավանդական փոփ-ալբոմ» ճանաչվել է Թոնի Բենեթի եւ Լեդի Գագայի «Cheek to Cheek» ձայնապնակը: 

 

«Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին արժանացել է Էմինեմն իր «The Marshall Mathers LP 2» ալբոմի համար:

 

«Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում  հաղթող է ճանաչվել  Ֆարել Ուիլյամսը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ