21  04  2015

«Սմուտյան» ժամանակներ

«Սմուտյան» ժամանակներ

1958 թվականին ամերիկացի ուսանողները որոշեցին չափել Բոստոնը և Քեմբրիջը միավորորղ Հարվարդի  կամրջի երկարությունը, որպեսզի հստակ իմանան, թե դեռ որքան ճանապարհ ունեն անցնելու: Որպես տարածության չափման միջոց, ընտրվեց ուսանողներից մեկը` Օլիվեր Սմուտը, ում պառկած դիրքով տեղաշարժում էին առաջ՝ ներկով նշաններ անելով: Կամրջի երկարությունը  կազմում էր 364,4 սմուտ և մեկ ականջ, իսկ 1 սմուտը հավասար էր 1,7018 մետրի:

Կամրջի վերակառուցումից հետո 1988 թվականին քաղաքային իշխանությունները ջնջեցին  բոլոր նշանները, որոնք ուսանողներն անընդմեջ թարմացնում էին: Սակայն միջամտեց ոստիկանությունը, որոնց հարմար էր հաղորդել կամրջի վրա տեղի ունեցածի մասին՝ կողմնորոշվելով սմուտերով: Դրանից հետո գծերը վերականգնեցին: Օլիվեր Սմուտը կարիերայի աճի ընթացքում գլխավորեց ստանդարտների միջազգային կազմակերպությունը (IOS):

Ամեն տարի կամրջի վրա բոլոր նշանները թարմացնում են ինստիտուտի առաջին կուրսի ուսանողները: Յուրաքանչյուր 182,2 սմուտ հեռավորության վրա կան նշաններ սլաքի  (որը ցույց է տալիս ինստիտուտի ուղղությունը) և  գրության տեսքով` «Halfway to Hell» (թարգմանաբար` «Դրախտի կես ճանապարհին»):

Google-ում որոնելով «10 ֆուտը սմուտով», կգտնենք հետևյալ պատասխանը, որ 10 ֆուտը=1,79104478 սմուտ: Google-ը նաև թույլ է տալիս  օգտագործել սմուտները որպես չափման  լրացուցիչ միավոր իր Google Earth-ի ծրագրային պրոդուկտում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ