21  04  2015

Հանճար՝ տրավմայից հետո

Հանճար՝ տրավմայից հետո

Մեզանից շատերը կուզեին մի առավոտ արթնանալ և բացահայտել, որ կատարյալ տիրապետում են օտար լեզվի, նոր տաղանդ կամ ընդունակություն ունեն: Կան մարդիկ, որոնց հաջողվել է դա:

 

Ջեյսոն Պեջետտ` մաթեմատիկ և ֆիզիկոս: Չավարտելով միջնակարգ դպրոցը, աշխատել է հոր կահույքի խանությում: Մի օր գլխին հարված ստանալով՝ 31 ամյա երիտասարդը հանկարծակի դարձավ հանճար ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում: Ջեյսոնի մոտ ախտորոշեցին սավանտիզմի սինդրոմ: Այս սինդրոմը հազվադեպ հանդիպող երևույթ է: Այն իրենից ներկայացնում է հանկարծակի ի հայտ եկած ընդունակություններ գիտության  մեկ կամ մի քանի ոլորտներում: Այս սինդրոմի դեպքում ուղեղի վնասվածք ստացողը կարող է դառնալ հանճար երաժշտության, արվեստի, մաթեմատիկայի և այլ ոլորտներում: Պեջետտն այն քիչ մարդկանցից է, ով ձեռքով նկարում է ֆրակտալներ`ինքնատիպ երկրաչափական ֆիգուրներ: Մեկ ֆրակտալ նկարելը կարող է տևել  շաբաթներ, նույնիսկ՝ ամիսներ:

 

Օրնալդո Սերրելլ. Օրացույցային հաշվարկ: Բեյսբոլ խաղի ժամանակ նա ստացել է հարված գլխին և դրա մասին չի պատմել ծնողներին, նույնիսկ բժիշկները չեն զննել նրան: 1 տարի շարունակ ուղակի տառապել է մշտական գլխացավից: Երբ ցավերը վերջապես դադարեցին, տղան բացահայտեց, որ կարողանում է բացարձակ ճշտությամբ  նշել շաբաթվա օրը ամսաթվով: Ցանկացած հաշվարկ կապված օրացույցի հետ, նա կատարում է վայրկենապես:

 

Տոմմի Մակհյու. Պոեզիա և  կերպարվեստ: Նախկին քաղբանտարկյալ, 51 ամյա Տոմմի Մակհյուին հաջողվեց ապրել ուղեղի 2 սուբարախնոիդալ  արյունահոսությունից հետո: 2001թ. ճակատի և ուղեղի վնասվածքները ստիպեցին Թոմմիին մշտապես հանգավորել  բառերը և նկարել տարբեր նկարներ: Երբ այլևս կտավ չուներ նկարելու համար, սկսեց նկարել տան պատերին: «Ես ինչ որ կանացիություն եմ զգում իմ մեջ: Իմ գլուխը լիքն է հանգերով, նկարներով և տարբեր պատկերներով»:

 

Տոնի Չիկորիա. Երաժշտություն: Խիրուրգ-օրթոպետ Տոնիին կայծակը հարվածեց 1994 թվականին, այգում զբոսնելու ժամանակ: Տարածքում բուժքրոջ առկայությունը օգնեց կյանքը փրկել, առողջությունը աստիճանաբար վերականգնվեց: Շուտով Տոնին իր մեջ հայտնաբերեց անընդմեջ դասական երաժշտություն լսելու ձգտում, այնուհետև սկսեց նվագել դաշնամուր: Ընդ որում, նա երբևէ չի նվագել ոչ մի երաժշտական գործիքով: Սկսեց գնել նոտաներ, ինքնուրույն սովորեց նվագել, իսկ հետո անցավ բարդ երաժշտական պիեսներ գրելուն:

 

Ալոնզո Կլեմոնս. Ճարտարապետություն: Երիտասարդ տարիքում նա ստացել է գլխի լուրջ վնասվածք լոգարանում ընկնելու արդյունքում: Ունենալով IQ 40  և հետագայում գրել ու կարդալ չկարողանալով, մեծացավ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար նախատեսված  մանկատանը: Վաղ տարիքից  նա դրսևորեց զարմանալի տաղանդ ճարտարապետության ոլորտում: Մի քանի վայրկյան որևէ կենդանու նայելն արդեն բավական էր, որ նա քանդակեր այդ կենդանու պատկերը ձեռքի տակ եղած ցանկացած իրի վրա, օրինակ՝ օճառի: Այժմ 56 ամյա Ալոնզոն հայտնի ամերիկացի ճարտարապետ է, ում աշխատանքները  վաճառվում են տասնյակ հազարավոր դոլարներով:

 

Բեն Մակմահոն. Չինարեն լեզու: Երբ այս 22 ամյա երիտասարդը ավտովթարից հետո ընկավ կոմայի մեջ, ծնոնղները սկսեցին մտահոգվել, որ նա կոմայից այլևս դուրս չի գա:

Սակայն 1 շաբաթ անց ավստրալացի ուսանողի առողջությունը վերականգնվեց և նա սկսեց խոսել չինարեն: «Ամեն ինչ կարծես մշուշի մեջ է, միայն հիշում եմ, որ արթնացա և տեսա չինուհի բուժքրոջը ու միանգամից հասկացա, որ գտնվում եմ Չինաստանում: Կարծես երազ լիներ, ես միանգամից սկսեցի խոսել չինարեն»: Մինչ այդ, Բենն անցել էր չինարեն լեզվի բազային կուրսեր: Այժմ Բենը աշխատում է  չինացի տուրստների համար:

 

Լախլան Կոննորս. Երաժիշտ վունդերկինդ: Դեռ փոքրուց նրա մոտ բացակայել է երաժշտական լսողությունը: Ավելի շատ սիրել է սպորտը, ինչի արդյունքում էլ ստացել է լուրջ վնասվածքներ: Դրանից հետո Լախլանի մոտ էպիլեպսիա և հալյուցինացիաներ սկսվեցին: Շուտով ստիպված էր հրաժեշտ տալ սպորտին: Սակայն ուղեղի վնասվածքները հանգեցրին անսպասելի կողմնակի էֆեկտի. 17-ամյա Կոննորսը հանկարծակի հայտնաբերեց առանց որևէ ջանքի մի շարք երաժտական գործիքներով նվագել կարողանալու տաղանդ:

 

Դենիել Տեմմետ. Մաթեմատիկոս:  Դպրոցում նա միշտ փայլել է մաթեմատիկայի իմացությամբ, սակայն նրա՝ ոչ սովորական ընդունակությունները բացահայտվեցին միայն 25 տարեկանում: Տղայի մոտ մասնագետները բացահայտեցին գերֆունկցիոնալ աուտիզմ, ինչը թույլ տվեց թվերով խաբել մարդկանց: Նա նաև կարողանում է խոսել 10 լեզուներով: Մտքում հաշվելու գործընթացը հետևյալ կերպ է նկարագրում. «Երբ ես բազմապատկում եմ 2 թիվ, ապա տեսնում եմ այդ թվերը երկու նկարների տեսքով: Այնուհետև պատկերը սկսում է փոխվել և զարգանալ: Ես հաշվում եմ՝ չմտածելով դրա մասին, միայն մտքում նկարներ պատկերցնելով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ