04  04  2015

Գիտական ուշագրավ 4 փաստ մարդու մասին

Գիտական ուշագրավ 4 փաստ մարդու մասին

  • Մարդիկ աչքերը թարթում են, որպեսզի ուղեղը «թարմանա»
    Մարդը մեկ րոպեում աչքերը թարթում է միջինը 15-20 անգամ: Կարծիք կա, որ թարթելը աչքը խոնավեցնելու համար անհրաժեշտ մեխանիզմ է, մինչդեռ դրա համար բավական է միջինը 7 անգամ թարթելը: Այս կերպ, մարդիկ աչքերը թարթելու վրա ծախսում են արթուն ժամանակի 10 տոկոսը:
  • Մարդու շնչառությունը նույնքան յուրահատուկ հետք ունի, որքան մատնահետքը
    Ձեր շնչառության քիմիական հետքը նույնքան յուրահատուկ է, որքան մատնահետքը, և լիովին կարող է օգտագործվել մարդու նույնականացման համար: Ավելին, այն կարելի է օգտագործել հիվանդությունների ախտորոշման համար:
  • Մարդու աջ ականջն ավելի լավ է լսում խոսքը, ձախը` երաժշտությունը
    Մարդու աջ և ձախ կիսագնդերը նույնական չեն: Խոսքերի ընկալման համար պատասխանատուն ձախ կիսագունդն է, իսկ աջը տարբերում է դրանց հնչերանգը: Գիտնականները սա բացահայտել են վաղուց: Դա պայմանավորված է նրանով, որ ձախ կիսագունդը պատասխանատու է վերլուծական մտքի համար, աջը՝ ստեղծագործականության և հույզերի համար:
  • Գոյություն ունեն մարդիկ, ովքեր ցավ չեն զգում
    Նրանց թիվը շատ փոքր է, բայց նրանք կան. մարդիկ, ովքեր ի ծնե ցավ չեն զգում: Նրանք նաև չեն քրտնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ