03  04  2015

7 պատճառ, թե ինչու է ուղեղը հրաժարվում աշխատել

7 պատճառ, թե ինչու է ուղեղը հրաժարվում աշխատել

Եվ այսպես, ձեր ուղեղը չի աշխատի եթե…

1. Բավարար չքնեք

Բացի նրանից, որ քրոնիկ անքնությունը առողջական մի շարք խնդիրներ է առաջացնում, այն  վատացնում է ուշադրության կենտրոնացումը և ուղեղի աշխատանքը: Անհրաժեշտ է 8 ժամ քնել, սակայն քնի տևողությունն անհատական է: Բացի տևողությունից, կարևոր է նաև քնի որակը. այն պետք է չընդհատվի: 

 

2. Չկարողանաք  ղեկավարել սթրեսը

Գոյություն ունեն սթրեսի հաղթահարման բազամաթիվ միջոցներ, այդ թվում՝ մեդիտացիա, աշխատանք հոգեբանի հետ, յոգա, շնչառական վարժություններ և այլն: Բոլորն  ունեն իրենց առավելությունները, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքին:

 

3. Չշարժվեք

Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է արյան շրջանառությանը, դրան զուգահեռ թթվածնի և սնուցող միջոցների հոսք է ապահովում  մարմնի բոլոր հյուսվածքներում: Ֆիզիկական ակտիվությունը լավացնում է նյութափոխանակությունը, որը նպաստում է նյարդային բջիջների միացմանը, անգամ՝ առաջացմանը:

 

4.  Չօգտագործեք բավարար քանակով ջուր

Մեր մարմնի 60 տոկոսը  ջուր է, իսկ ուղեղն ավելի շատ ջուր է պարունակում՝ 80 տոկոս: Եթե բավականաչափ ջուր չխմեք, կդառնաք նյարդային, անգամ՝ ագրեսիվ: Իսկ ճիշտ որոշում կայացնելու հնարվորությունը կփոքրանա: 1 ժամում խմեք 1 բաժակ ջուր:

 

5. Չուտեք օգտակար  ճարպեր

Ամեն գնով խուսափեք վերամշակված, հիդրոգենացված ճարպերից: Ինչպես,  նաև  հագեցած կենդանական ճարպերի օգտագործումը հասցրեք նվազագույնի: Ուղեղի համար օգտակար են պոպոքը, չրաֆինացված բուսական յուղերը, ավոկադոն, օմեգա 3 ճարպային թթուն, ինչով հագեցած է ձուկը:

 

6. Չմարզեք ուղեղը

Նոր առարկաների ուսուցումը, նոր հմտությունների ձեռքբերումը, ինտելեկտուալ նախասիրություններն օգնում են պահապանել և ավելացնել ուղեղի ռեսուրսները: Մշտական «պարապմունքը» երաշխավորում է, որ ուղեղը կյանքի ողջ ընթացքում կաշխատի  բարձր մակարդակով:

 

7. Ամեն օր թարմ միրգ, բանջարեղեն և կանաչի չօգտագործելք

Մրգերի , բանջարեղենի և կանաչիների   օգտակարությունն անսահման է: Վիտամինները օգտակար են նաև ուղեղի աշխատանքին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ