23  03  2015

Հանճարների փոքրիկ տարօրինակությունները

Հանճարների փոքրիկ տարօրինակությունները

Հանճարները արտասովոր մարդիկ են, ընդ որում՝ առանձնանում են ոչ միայն իրենց տաղանդով, այլև վարքով, սովորություններով և տարօրինակություններով:

Ցրվածությունը տաղանդի ուղեկիցն է: Դուրս գալ փողոց հողաթափերով  կամ հացաբուլկեղենի խանութ գնալու փոխարեն գնալ կաթնամթերքի խանութ, նրանց համար ավելի շատ նորմ էր, քան արտասովոր  դեպք:

Անատոլ Ֆրանսը մոռանոււմ էր անկյունում մաքուր թուղթ պահել և գրում էր այն ամենի վրա, ինչ ընկնում էր ձեռքի տակ՝ ծրարներ, այցեքարտեր և այլն: Իսահակ Նյուտոնը  կաթսայի մեջ ձու գցելու փոխարեն, գցել է գրպանի ժամացույցը, իսկ Ալբերտ Էյնշտեյնի կինը ստիպված էր խոսքը մի քանի անգամ կրկնել, մինչև նրա ռեպլիկի իմաստը կհասներ ամուսնուն:

Որոշ մեծություններ ընդհանրապես չեն ամուսնացել: Հիմա այս փաստով չես զարմացնի մարդկանց, սակայն 100 տարի առաջ սա համարվում էր մեծ տարօրինակություն: Վոլտերը, Դանթեն, Ռուսսոն, Սպինոզան, Կանտը և Բեթհովենը  մահացել են ամուրի: Նրանք համարում էին, որ  կինը կարող է խանգարել նրանց  ստեղծագործել, իսկ տան գործերով կարող է զբաղվել ծառան:

Ճիշտ է, Բեթհովենի ծառան անզոր էր կոկիկ պահել տունը, քանի որ ստեղծագործելու ընթացքում թերթերը, շշերը,  բաժակները,  մշտապես թափված էին ամբողջ աշխատասենյակով մեկ և վայ նրան, ով կփորձեր հավաքել դրանք: Իսկ  ծառան նման դեպքերում նույնիսկ ուշադրություն չդարձնելով, թե դրսում ինչ եղանակ է, փախչում էր քաղաքի փողոցներ:

Հայտնի երգիծաբան Լաֆոնտեն սիրում էր զբոսնել:  Նա թափահարելով ձեռքերը՝ բարձրաձայն արտահայտում էր  իր գլխում ծագած տողերն ու բանաստեղծությունները հոծ բազմության առջև: Բարեբախտաբար, նրա նման անհատներին մարդիկ վերաբերում էին բավականին հանգիստ և նման վարքի դրսևորման դեպքերում բժիշկ չէին կանչում:

Բալզակը ստեղծագործում էր բոկոտն, սառը գետնի վրա: Ոտքերի միջոցով այդ սառնությունը ինչ-որ կերպ ազդում էր մտորելու գործընթացի վրա: Այս կերպ, Շիլլերն իր դրամաները գրել է  սառույցով լիքը ջրի մեջ ոտքերը դրած: Այն մասին, թե որքան հաճախ են այս տարօրինակ սովորության արդյունքում հիվանդացել այս 2 հանճարները, առկա է գրականությունում, բայց պատմությունը լռում է:

Հանճարներից յուրաքանչյուրն ունեին ստեղծագործական պրոցեսի խթանման իրենց միջոցները: Օրինակ կոմպոզիտոր Սարտին  ստեղծագործում էր դատարկ և կիսախավար սենյակում:

Գրող Ռիչարդ Գոուտոնին  վտանգավոր էր շրջապատի մարդկանց համար. գրելու ընթացքում նա  ընկնում էր տրանսի (գիտակցության փոփոխական վիճակ) մեջ և բարձրաձայն արտաբերելով ստեղծագործության տողերը՝ ձեռքն էր վերցնում սուր կտրող և ծակող գործիքներ` դանակներ, մկրատներ:

Երբ հանճարները ունենում էին ազատ ժամանակ, այն տրամադրում էին իրենց հոբբիներին: Դմիտրի Մենդելեևի  հոբբին բավականին օգտակար էր: Հայտնի քիմիկը ռուսական օղու համար մշակեց ստանդարտ, որով արժանացավ փառքի նույն չափ,  որչափ աղյուսակի բացահայտման ժամանակ: Մենդելեևը նաև սիրում էր  ճամպրուկներ պատրաստել: Հարևաններից շատերը նրան ճանաչում էին որպես  լավ ճամպրուկ պատրաստող վարպետ, այլ ոչ որպես քիմիկ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ