23  03  2015

Աշխարհի 10 լավագույն համալսարանները

Աշխարհի 10 լավագույն համալսարանները

Times Higher Education ամսագիրը ամեն տարի հրապարակում է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկը: Պաշտոնական վիճակագրության համաձայն արվել են հարցումներ ուսանողների և դասախոսների հետ և փորձագետները տվել են իրենց գնահատականները: Այժմ ներկայացնենք լավագույն 10 համալսարանների ցանկը:

 

Յելի համալսարան, Կոննեկտիկուտ, ԱՄՆ: Մասնավոր հետազոտական համալսարանը, 10  գաղութային քոլեջներից մեկն է, որը հիմնադրվել է նախքան անկախության համար մղվող պատերազմը: Յելում ուսանողները կարող են  ուսումնասիրել ճշգրիտ, հումանիտար և բնական գիտություններ: Յելում կրթություն են ստացել Բիլլը և Հիլարի Քլինթոնը, Բուշը, տնտեսագետ Պոլ Կրուգմանը, դերասանուհի Մերիլ Սթրիպը, գրող Սինկլեր Լուիսը և այլոք: Համալսարանի կարգախոսն է. «Լույս և ճշմարտություն»:

 

Լոնդոնի թագավորական քոլեջ, Մեծ Բրիտանիա: Այս ԲՈՒՀ-ը բաղկացած է 4 ֆակուլտետց` Բնական գիտություններ, Ինժեներական գործ, բժշկություն և բիզնես: Այստեղ սովորել են գրող Հերբերտ Ուելսը, կիթառահար Քուին Բրայան Մեյը: Համալսարանի կարգախոսն է. «Գիտելիքը զարդարում և  պաշտպանում է կայսրությունը»:

 

Կալիֆորնիայի համալսարանը  Բերկլում, ԱՄՆ:   Հասարակական հետազոտական համալսարան է: Այս համալսարանը պատրաստում է  համակարգչի և ՏՏ մասնագետներ, ֆիզիկներ, տնտեսագետներ: Այս համալսարանի ֆիզիկները մեծ դեր են խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ատոմային ռումբի ստեղծման գործում: Համալսարանը հայտնի է նաև ակտիվ ուսանողներով: Կարգախոսն է. «Թող լույս լինի»:

 

Փրինսթոնյան համալսարան, Նյու Ջերսի, ԱՄՆ: Ինչպես Յելը, սա ևս 10 գաղութային քոլեջներից մեկն է: Այս համալսարանի հետ են կապված այնպիսի անուններ, ինչպիսիք են գրող Նինա Բերբերովան, նախագահ Վուդրո Վիլսոնը, դերասանուհի Բրուկ Շիլդսը, գրողներ Խարուկի Մուրակամը և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը: Կարգախոսն է. «Ծաղկում է Աստծո արքայության ներքո»:

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ: Այս համալսարանը հայտնի է ռոբոտ-տեխնոլոգիաների նորարարությամբ: Կարգախոսն է. «Միտք և ձեռք»:

 

Քեմբրիջի համալսարան:  Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանից հետո այն երկրորդ տեղում է: Կարգախոսն է. «Այստեղ լույսն է և սրբազան անոթները»:

 

Սթենֆորդի համալսարան, Կալիֆորնիա, ԱՄՆ: Մասնավոր  հետազոտական  այս համալսարանի շրջանավարտներ են եղել Yahoo, Google, Nike, Gap, PayPal, Instagram ընկերությունների հիմնադիրները: Այստեղ է սովորել նախագահ Հերբերտ Գուվերը: Կարգախոսն է. «Փչում է ազատության քամին»:

 

Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա: Համարվում է ամենահին անգլալեզու համալսարանը: Մասնագիռտական հիմնական ուղղություններն են  մաթեմատիկան, ֆիզիկան, սոցիալական գիտությունները, բժշկությունը: Օքսֆորդն են ավարտել 25 բրիտանացի փոխնախարարներ: Այստեղ կրթություն  են ստացել Մարգարետ Թետչերը, փիլիսոփա Թոմաս Գոբբսը, գրողներ Ջոնաթան Սվիֆթը, Օսկար Ուայլդը, Ջոն Տոլկինը, ֆիզիկ Սթիվեն Խոկինգը: Կարգախոսն է. «Իմ լուսավորությունն Աստվածն է»:

 

Հարվարդի համալսարան, ԱՄՆ: Հարվարդի համալսարանն են ավարտել ԱՄՆ-ի 8 նախագահներ: Համալսարանի շրջանավարտներ են եղել Թեոդոր Ռուզվելտը, Ֆրանկլին Ռուզվելտը, Բարակ Օբաման, դերասանուհի Նատալի Պորտմանը: Կարգախոսն է. «Ճշմարտություն»:

 

Առաջին տեղում է գտնվում Կալիֆորնիայի տեխնոլոգիական  ինստիտուտը: Աշխարհի ամենակարևոր համալսարաններից մեկն է: Այստեղ մասնագիտանում են ճշգրիտ գիտությունների  և ինժեներության ոլորտներում: Այս համալսարանի կարգախոսն է. «Ճշմարտությունը տալիս է ազատություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ