14  03  2015

5 տեխնոլոգիա, որ կփոխի պատերազմի ընթացքը

5 տեխնոլոգիա, որ կփոխի պատերազմի ընթացքը

Ժամանակից պարերազմը ոչ, այնքան զինվորների կռիվն է, որքան տեխնոլոգիաների: Հենց տեխնոլոգիաների մրցավազքը կարող է փոխել զինվորական գործը՝ անճանաչելիության աստիճանի: Ներկայացնում ենք 5 յուրօրինակ տեխնոլոգիաներ, որոնք կօգտագործվեն ապագայի բանակում:

1. EXACTO- Ինքնանշանառվող փամփուշտներ դիպուկահարի հրացանի համար: Դիպուկահարը համարվում է բանակի ամենանեղ մասնագետներից մեկը: Եթե անցյալում նրանից միայն լավ նշանառություն էր պահանջվում, ապա հիմա նման մասնագետի պատրաստման համար ավելի շատ ժամանակ և միջոցներ են ծախսվում, իսկ մասնագիտական զենքը մեծ գումար արժե: Իհարկե, նրանց առջև դրված խնդիրները նույնպես ընդլայնվել և դժվարացել են:

 Մոտ ապագայում դիպուկահարն ավելի հեշտ կսկսի աշխատել: Այդ նպատակով ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան՝ DARPA-ն, աշխատում է EXACTO դիպուկահարների հրացաննների համար ինքնանշանառվող փամփուշտների ստեղծման վրա:

EXACTO փամփուշտներն ունեն օպտիկական սենսոր, որը կարողանում է թռիչքի մասին տեղեկատվություն հավաքել և փոխանցել զինամթերքի ներքին էլեկտրական համակարգին: Այն իր հերթին կարողանում է որոշում կայացնել շարժման ուղղոթյան մասին՝ նշանակետին դիպչելու համար: Մասնագետներն արդեն հաջող փորձեր են կատարել: Նրանք ապացուցել են, որ տեխնոլոգիան առավել արդյունավետ է աշխատում մինչև երկու կիլոմետր հեռավորության վրա: Այդպիսի փամփուշտներին քամին և անձրևը չեն խանգարում. գործոններ, որոնք ազդում են դիպուկահարի աշխատանքի վրա:

 

2. Լազերային հրացաններ անօդաչու սարքերի ոչնչացման համար: Չինաստանն արդեն ցանկանում է սպառազինությունում լազերային հրացաններն օգտագործել:

Չինական լազերային հրացանները կարող են անօդաչու թռչող սարքը հայտնաբերելուց հետո առնվազն 5 վայրկյանում հաշվարկել դրա գտնվելու վայրը և ոչնչացնել այն լազերային դիպուկ հարվածով: Սակայն տեխնոլոգիան արդյունավետ է գործում միայն այն դեպքում, երբ անօդաչու սարքը գտնվում է հրացանից 2 կիլոմետր հեռավորության վրա և միաժամանակ շարժվում է մինչև 180կմ/ժ արագությամբ: Պետք է ընդգծել, որ դրա հաջող փորձարկումը, դեռևս չի նշանակում, որ այն չինական սպառազինությունում կընդգրկվի մոտ ժամանակներում: Դրա զանգվածային արտադրությունը կսկսվի 10 տարի անց:

 

3. TALOS –Երկաթե մարդ նույնանուն ֆիլմից՝ հիմնված կոմիկսների վրա, որը միանձնյա կարող է լուծել ճակատամարտերի և զինվորների ճակատագիրը: Իհարկե, նման ունիվերսալ զինվոր տեխնոլոգիաների զարգացման փուլում անհնար է ստեղծել, բայց մոտակա տասնամյակում դրանք կհայտնվեն ԱՄՆ-ի բանակում:

Այս զինվորական համազգեստի ստեղծման վրա աշխատում են 56 կորպորացիաներ, 16 երկրների գործակալություններ, 13 համալսարաններ և աշխարհի տարբեր երկրների 10 ազգային լաբորատորիաներ:

Իհարկե TALOS-ը զինվորին անխոցելի կամ անհաղթելի չի դարձնի, բայց այն զգալիորեն կբարձրացնի զինվորի պաշտպանությունը և կավելացնի հնարավորությունները: Այս համազգեստը զրահապատ է, ինչպես նաև հագեցած է զինվորի առողջության մասին հոգացող համակարգով: Օրինակ, երբ զինվորը վիրավոր է, համազգեստի միջոցով հնարավոր է կանգնեցնել արյունահոսությունը, ինչպես նաև ինքնութույն բուժօգնություն է կանչում: TALOS-ը, նաև ավելացնում է զինվորների ֆիզիկական պատրաստվածությունը: Այն հնարվորթյուն է տալիս հեշտությամբ 45 կգ բեռ տեղափոխել , ինչպես նաև ավելացնել վազքի արագությունը և թռիչքի բարձրությունը:

 

4. Kuratas Battle Mech – մարտական ռոբոտ-տրանսֆորմատոր Ճապոնիայից: Սա իսկական մարտական ռոբոտ է, ինչպիսին մենք պատկերացնում ենք ֆանտաստիկ ֆիլմերի ազդեցության տակ և «Տրանսֆորմատորները» հեռուստասերիալից:

Kuratas Battle Mech-ը 4.5 մետր է և կշռում է 10 տոննա: Այն կարելի է կառավարել հեռակառվարման սարքի միջոցով, կամ էլ կարող է կառավարել ռոբոտի ներսում գտնվող մարդը:

Այն ստեղծված է ռազամական գործողությունների համար, հագեցած է երկու հրացաններով, որոնք կարող են ոչնչացնել ենթակառուցվածքները:

 

5. Ripsaw-MS2 – ինքնակառավարվող տանկ ԱՄՆ բանակի համար: Որքան հզոր և դիպուկ լինի ժամանակակից հեռահար զենքը, միևնույն է՝ ապագա պատերազմներում անհնար կլինի բացառել զրահատեխնիկայի կիրառումը: Այլ հարց է, որ կենդանի տանկիստներից հնարավոր կլինի հրաժարվել:

Որպես ինքնակառավարվող տանկի ամենահինալի օրինակ կարելի է բերել ամերկյան Howe&Howe Technologies ընկերության Ripsaw-MS2 տանկը: Այն կարող է ընթանալ ավտոմատ ռեժիմով՝ 128 կմ/ժ արագությամբ, իսկ 0-ից մինչև 100 արագություն կբացի ընդամենը 4 վայրկյանում:

Ինքնակառավարվող Ripsaw-MS2 տանկը կարող է տասնյակ մարտական հրամաններ կատարել, օրինակ՝ շարասյան պաշտպանություն, հակառակորդի հայտնաբերում և ոչնչացում, կոտրված սարքավորումների տարհանում, պարագծային պաշտպանություն, փրկում և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ