12  03  2015

8 տարօրինակ գիտափորձ

8 տարօրինակ գիտափորձ

Մարդկանց մեծ մասը սիրում է փորձեր կատարել: Դրանով նրանք պատասխանում են բոլոր` իրենց համար նշանակալի հարցերին:

 

1. Տարին առանց ինտերնետի:

Պոլ Միլլերը սիրում էր շատ ժամանակ անցկացնել ինտերնետում: 12 տարեկանում նա գրեթե միշտ եղել է online, 14 տարեկանում աշխատել է որպես կայքի ոճաբան: 26-ում եկավ այն եզրահանգման, որ իր կյանքում մի բան այնպես չէ: Որոշեց անջատել ինտերնետը և մեկ տարի անցկացնել առանց ինտերնետի:

Այդ 1 տարում ունեցավ ինչպես մեծ ձեռքբերումներ, այնպես էլ կորուստներ: Բոլոր այս իրադարձությունները արտացոլված են  վավերագրական կարճ ֆիլմում և նրա գրքում: Թեպետ Պոլի կյանքը  փոխվեց, բայց նա այլևս չշարունակեց ապրել առանց ինտերնետի:

 

2. Կյանքը որպես գիտափորձ:

«Էսկվայր» ամսագրի գլխավոր խմբագիր Էյ Ջեյ Ջեյկոբսը` մտավորական, արհեստավոր, փորձագետ, սիրում էր առօրյա կյանքում հետաքրքիր հարցեր առաջադրել: Օրինակ. Արդյոք նա կարղ է մի ամբողջ կյանք ապրել Հնդկաստանում կամ հնարավոր է օգտագործել Ջորջ Վաշինգտոնի օրենքները առօրյա կյանքում:

Իր ողջ կյանքի ընթացքում գրել է 4 գիրք և հրապարակել մեծ թվով  հոդվածներ, որոնցում մանրամասնորեն նկարագրել է տարատեսակ խնդիրներ և դրանց լուծման դժվարությունները:  Նա իր ամենահայտնի` «Իմ կյանքը որպես գիտափորձ» գրքում քննադատում է կնոջը:

 

3. Էքստրեմալ  շրջմոլիկություն:

Կոլին Ռայթը 26 տարեկանում թափառական էր և ամեն 4 ամիսը մեկ ապրելու համար նոր վայր էր ընտրում: Նրա համար միևնույն էր, թե որտեղ կապրի: 1 տարվա ընթացքում փողի հետ ոչ մի առնչություն չի ունեցել և մոտ կես տարի չի կրել սև հագուստ: Նրա բոլոր գիտափորձերի իմաստը հետևյալն էր. ցույց տալ մարդկանց, որ կարելի է տարբերվել շատերից և մտածել այլ կերպ: Կոլինի ներկայացումները հնարավոր է դիտել TED-ում կամ հենց իր բլոգում:

 

4. Կյանքն առանց շաքարավազի:

Գիտենք, որ եթե չարաշահենք շաքարավազը, ապա դա կդառնա շաքարային դիաբետի, կարիեսի, գիրության և մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ:

Մի կին, ով չցանկացավ ներկայանալ, հրաժարվել էր շաքարավազից 2008 թվականի Հունվարի 1-ից: Իր բլոգում նա քարոզում է մարդկանց՝ չօգտագործել շաքարավազ և ներկայացնում է այն սննդամթերքի ցանկը, որոնք շաքար են  պարունակում:

 

5. Ապրել 16 տարի առանց փողի:

Գերմանացի մի կին 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է ողջ ունեցվածքը: Երբ նա դարձավ 50 տարեկան, որոշեց առանց փողի ապրել մոտ 1 տարի: Հավաքեց իր բոլոր իրերը և բաժանեց կարիքավոր մարդկանց: Արդեն 16 տարի է անցել, բայց նա շարունակում է ապրել նույն կենսակերպով: Հաճախ է հրապարակավ հանդես գալիս: Նկարահանվել է «Կյանքն առանց փողի» վավերագրական ֆիլմում:

 

6. Կյանքն ամայության մեջ:

Դանիել Սուելոն ևս որոշեց ապրել առանց փող, սակայն, ի տարբերություն այն կնոջ, նա հրաժարվեց մարդկանց օգնությունից: Սակայն չի հրաժարվել ինտերնետից: Իր բլոգում մշտապես գրում է այն մասին, որ փողը ոչ մի նշանակություն չունի և խորհուրդ է տալիս մարդկանց՝ միանալ իրեն:

 

7. Կյանքն առանց ջրի և սննդի:

Պրախիադ Ջանին 11 տարեկան հասակից չի օգտագործում ջուր և սնունդ: Արդեն 85 տարեկան է, ապրում է քարայրում  և մշտապես զբաղվում է մեդիտացիայով: 2003 և 2010 թվականներին նրա վրա փորձ կատարեցին: Տեղավորեցին նրան մի հերմետիկ վանդակում և պահեցին այնտեղ 10 օր, երկրորդ փորձի ընթացքում` 15 օր: Ինչպես պնդում են հետազոտողները՝ այդ 2 փորձերի ընթացքում նա կարողացել է հաղթահարել  խնդիրը:

 

8. 1 տարի առանց չինական ապրանքի

Սառա Բոնջորնին որոշեց ցույց տալ մարդկանց, թե որքան մեծ է նրանց կախվածությունը  միջազգային առևտրից, մեծամասամբ՝ Չինաստանից: 2005 թվականին նա որոշեց գնել այն ապրանքները, որոնք չինական արտադրության չեն:

Դա այդքան էլ հեշտ չէր: Խանութներում շրջելը ավելի շատ ժամանակ պահանջեց, սակայն Սառան հաղթահարեց այդ ամենը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ