06  03  2015

10 անհավանական հնագիտական բացահայտումներ

10 անհավանական հնագիտական բացահայտումներ

Մեզանից շատերն են երազել գանձեր որոնելու մասին: Սակայն մինչ այդ գործին անցնելը, պետք է  հնագիտություն ուսումնասիրել, ինչն այնքան էլ հեշտ բան չէ:

Ներկայացնենք 10 անհավանական  հնագիտական բացահայտումներ, որոնց մասին չկա պատմության դասագրքերում:

 

Լանս-օ-Մեդոուզ: Նոր աշխարհի բացահայտումը  պատկանում է Կոլումբոսին, սակայն Նյուֆաունդլենդի այս բնակավայրն ապացուցում է, որ վիկինգները  առաջինն են հասել Հյուսիսային Ամերիկա: Ըստ հետազոտությունների՝  վիկինգները հիմնադրել են այս վայրը շուրջ 1000 տարի առաջ: Գիտնականների հաշվարկով՝ Նյուֆաունդլենդի տարածքում  ապրել է  30-ից 160 մարդ, ովքեր մի քանի տարի անց լքել են կղզին:

 

Սակսայուամա: Այս տաճարանման համալիրը գտնվում է Պերուի Կուսկո քաղաքում, ինկերի կայսրության նախկին մայրաքաղաքում: Քարերը բավականին ամուր են դասավորված իրար վրա: Ասում են, որ այս յուրահատուկ վայրը մի ժամանակ ծառայել է որպես ամրոց:

 

Մոխենջո-Դարո: Այս քաղաքը կառուցվել է դեռ մ.թ.ա. 2600 թվականին և այժմյան Պակիստանի ամենազարգացած քաղաքներից մեկն է: Մարդկության պատմության  առաջին քաղաքներից է, և Հարավային Ասիայի ամենազարգացած քաղաքներից մեկը: Բնակիչները այստեղ կառուցել են  նաև ճանապարհներ: Մոտ 700-900 տարի անց քաղաքը լքվել է անհայտ պատճառներով: Հնագետները հայտնաբերել են այն 1922 թվականին միայն:

 

Արևի դարպասներ: Գտնվում է Բոլիվիայի արևմտյան մասում: Այս դարպասներն  իրենցից ներկայացնում են  քարե մոնոլիտ կառույց, որը պատկանում է Տիուանակոյի քաղաքակրթությանը: 1500 տարի առաջ այստեղ եղել է կայսրություն, որը Պերուից ձգվում էր դեպի Բոլիվիայի արևմտյան մաս: Հարկ է նշել, որ կայսրությունը բաղկացած է եղել ամենահզոր ազգերից, որոնց հետ իրենց ուժով կարող են համեմատվել միայն ինկերը:

 

Քարե դարի թունելների կապ: Մի քանի տարի առաջ  գիտնականներին հաջողվեց  հիանալի բացահայտում իրականացնել: Նրանք հայտնաբերեցին ահա այս թունելը, որը կառուցվել է քարե դարում ապրող մարդկանց ձեռքերով: Այն մոլորեցրեց ողջ Եվրոպան: Թունելը սկիզբ է առնում Շոտլանդիայից և ձգվում մինչև Թուրքիա: Ստորգետնյա այս կառույցը ստացել է մայրուղի անվանումը:

 

Լոնգյու ձեռակերտ քարանձավ: Գտնվում է Չժեցզյան նահանգում, կառուցվել է մ.թ.ա. 212 թվականին: Այս քարանձավն առանձնանում է իր ձեռակերտ լինելով:

 

Գյոբեկլի-Տեպե: Այս կառույցը գտնվում է Հայկական լեռնաշխարհում: Այն իր հնությամբ փոխեց հնեաբանների կարծիքն այն մասին, թե որտեղից է առաջ եկել մարդկությունը: Այն նաև փոխել է մեր պատկերացումները Մերձավոր Արևելքի և Եվրասիայի վաղ նեոլիթի վերաբերյալ: Այս տաճար-համալիրը գոյություն ունի շուրջ 12.000 տարի:

 

Կոստա-Ռիկայի քարե գնդեր: Այս քարե գնդերի մասին հայտնի է միայն այն, որ դրանք ստեղծվել են Դիկվիս գետի հովտի բնակիչների կողմից՝ մ.թ.ա. 700-1500թթ.: Կան լեգենդներ, համաձայն որոնց՝ այս քարերը կորսված Ատլանտիդայի մասունքներն են: Յուրաքանչյուր նման գունդը 15 տոննա է կշռում:

 

Իոնագունի կղզու ստորջրյա բուրգեր: Գիտնականներին մինչ օրս տանջում է հարցը, թե արդյո՞ք այս բուրգերը ձեռակերտ են: Հետազոտողների մեծ մասը հակված են կարծելու, որ այս բուրգերը  հազարամյակներ առաջ ստեղծվել են արհեստականորեն: Մինչդեռ գիտնականներին շփոթության է մատնում այն հանգամանքը, որ այս կառույցը գտնվում է օվկիանոսի ընդերքում: 

 

Անավարտ կոթող: Այս խորհրդավոր վայրը հնեաբանները բացահայտել են  բոլորովին վերջերս՝ Եգիպտոսի Ասուան բնակավայրում: Անավարտ 42-մետրանոց կոթողը, որն ունի 1000-ամյա հնություն, գտնվում է Նիլայի Արևելյան ափին: Եթե կառույցն ավարտուն տեսքի լիներ, 1500 տարի առաջ այն կդառնար Եգիպտոսի ամենամեծ կոթողը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ