05  05  2015

Ինչ անել երեկոյան, որպեսզի առավոտյան ձեր տեսքը լինի հիանալի

Ինչ անել երեկոյան, որպեսզի առավոտյան ձեր տեսքը լինի հիանալի

Դեռ վաղուց ապացուցված է , որ որքան քիչ ենք քնում, այնքան շատ ենք ուտում: Նա, ով մշտապես քիչ է քնում, ձեռք է բերում մոտավորապես 45%  կալորիա: Վատ գիշերային քունը  մեղավոր է նրանում, որ քաղցի հորմոններն արտադրվում են ոչ ճիշտ կերպով և հագեցվածության ազդանշանը ուղեղին է հասնում շատ ուշ: Եթե հետևեք քնի որակին, ապա գիշերը կարելի է օգտագործել՝ ճարպերն այրելու համար: Քնում ենք և նիհարում:

Մինչ մենք քնած ենք, մեր մարմնի բջիջները մաքրվում են, և մի շարք այլ գործընթացներ են տեղի ունենում, որոնց իրագործման համար օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա, իսկ այդ էներգիան օրգանիզմը ստանում է մեր ճարպային բջիջներից: Եվ որպեսզի առավելագույնի հասցնենք կալորիաների կորուստը, անհրաժեշտ է հետևել այս կետերին.

 

  • Խմեք կանաչ թեյ: Կանաչ թեյը արագացնում է նյութափոխանակության պրոցեսը. այդ պատճառով, օրվա ընթացքում խմելով կես բաժակ կանաչ թեյ, նաև՝ քնելուց առաջ, կարագացնեք փոխանակման պրոցեսները և կայրեք կալորիաներ:
  • Օգտագործեք շատ անանուխ: Հայտնի է, որ տարբեր բույրեր տարբեր կերպ են  ազդում մեր օրգանիզմի վրա. որոշ հոտեր ավելի են լավացնում մեր ախորժակը  և մեծացնում քաղցի զգացումը: Կան բույրեր, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում, օրինակ՝ անանուխի բույրը: Քնելուց առաջ անանուխի տերևներով թեյը ևս օգտակար է:
  • Կարգի բերեք խոհանոցը: Ընթրիքից անմիջապես հետո կարգի բերեք խոհանոցը: Չլվացված սպասքը, սեղանին մնացած սնունդը ևս կարող են գրգռել ախորժակը:
  • Օգտագործեք  անյուղ  կաթնամթերք: Կաթը, կեֆիրը դրականորեն են ազդում քնի վրա և օգնում են հաղթահարել սթրեսը: Ընդ որում, այս մթերքը արագացնում են նյութափոխանակության պրոցեսն օրգանիզմում:
  • Տաբուներ տեխնոլոգիաների նկատմամբ: Նախքան քնելը, անկողնուց հեռու դրեք  պլանշետները, սմարթֆոնները, անջատեք նոթբուքն ու հեռուստացույցը: Ապացուցված է, որ այն մարդիկ, որոնց անկողնու կողքին կան տարբեր սարքեր, հակված են գիրանալու և անառողջ ապրելակերպով ապրելուն:
  • Օգտագործեք պղպեղ: Նյութափոխանակությունը լավացնելու մեկ այլ միջոց է սև պղպեղը: Օգտագործեք կծու սնունդ, օրինակ՝ ավելացրեք սև պղպեղ և լիմոն՝ ջրով լիքը բաժակի մեջ և կկորցնեք մեծ թվով կալորիաներ:
  • Ֆիզիկական վարժություններ: Քնելուց առաջ (ցանկալի է՝ 2 ժամ առաջ) ֆիզիկապես ակտիվ լինելը կօգնի փոխանակման գործընթացներին: Ավելի լավ է կատարեք վարժություններ. սա ևս կօգնի այրել կալորիաներ: 

 

Երբ մենք քնում ենք, օրգանիզմում շարունակվում են հարյուրավոր պրոցեսներ, այդ թվում՝ թունավոր նյութերի ոչնչացման պրոցեսը:

Ամեն դեպքում, չենք մոռանում, որ քնի որակին շատ մեծ ուշադրություն է պետք հատկացնել: Պառկեք քնելու ամեն օր նույն ժամին (օգտակար է համարվում  22:00-ից մինչև առավոտյան 5:00 քունը), հետևեք ննջարանի ջերմաստիճանին  (օպտիմալ է համարվում  18-22°C-ը), մշտապես օդափոխեք ննջասենյակը: Եվ հիշեք՝ ձեր գիշերային քնի որակին հետևելով՝ կհետևեք կազմվածքին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ