28  03  2015

7 տարբերակ՝ մրսածությունն արագ հաղթահարելու համար

7 տարբերակ՝ մրսածությունն արագ հաղթահարելու համար

Գարնանային փոփոխական եղանակ, անընդհատ տեղումներ, ջերմաստիճանի տատանում. կատարյալ նախապայմաններ են մրսելու և հիվանդանալու համար: Առաջին հայացքից անվտանգ թվացող հարբուխն ու գրիպը որոշ դեպքերում իսկակական պատուհաս են դառնում: Ներկայացնում ենք մի քանի տարբերակներ` ինչպես արագ և տնային պայմաններում հաղթահարել մրսածությունը:

  • Մրսածությունը հաղթահարելու համեղ տարբերակ. մեկ լիտր բնական խնձորի հյութին ավելացնում եք դարչին, կեղևազրկած և մանր կտրտած նարինջ, մի քանի հատիկ մեխակ: Ստացված խառնուրդը տաքացնում եք մարմանդ կրակի վրա 20 րոպե և խմում քնելուց առաջ:
  • Հաջորդ միջոցը նախատեսված է մեծահասակների համար: 100 գրամ օղի, կես լիմոնի հյութ, մեկ թեյի գդալ մեղր: Բաղադրիչները խառնել և տաքացնել կրակի վրա: Խառնորդը խմելուց հետո խորհուրդ չի տրվում որևէ բան խմել կամ ուտել:
  • Կոճապղպեղով թեյ: Թարմ կոճապղպեղի 2-3 կտոր եռացնել քիչ քանակաությամբ ջրում, ավելացնել դարչին և մեխակ: Խմել քիչ քանակությամբ՝ ամբողջ օրվա ընթացքում: Այն տաքացնում է օրգանիզմը և ակտիվացնում նյութափոխանակությունը:
  • Եթե մրսածությունը արդեն վերածվել է գրիպի, ապա հաջորդ բաղադրատաոմսը ձեզ համար է: 1.5 լիտր եռացող ջրին ավելացնում եք 1 թեյի գդալ աղ, կիտրոնի քամած հեղուկ և մեկ գրամ ասկորբինաթթու: Լավ խառնելուց հետո խմում եք 2 ժամվա ընթացքում: Ասում են` այս տարբերակը կիրառելուց մեկ օր անց գրիպից հետք անգամ չի մնա:
  • Գրիպը հաղթահարելու անգլիական տարբերակ: 4 ձվի դեղնուցը մի քիչ շաքարավազի հետ լավ հարել, ապա ավելացնել կես լիտր գարեջուր, դարչին, կես լիմոն: Ստացված խառնորդը եռացնել 5-7 րոպե: Օրվա ընթացքում խմել 3-4 անգամ:
  • Գրիպի դեմ պայքարը սկսեք ձեռքերից: Ձեռքերը տաք ջրում 10 րոպե թողնելու դեպքում կարելի է ազատվել հիվանդածին մանրէներից: Ջուրը պետք է լինի 38 աստիճան, աստիճանաբար կարող եք տաքացնել` մինչ 42 աստիճան: Ջրից հանելուց հետո կրեք տաք ձեռնոց:
  • Սոխ ու սխտոր: Պարունակելով  մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ` կօգնեն ավելի արագ ազատվել գրիպից: Ի դեպ, պարտադիր չէ ուտելը, կարող եք սենյակում կտրած սոխ կամ սխտոր դնել: Մի մոռացեք նաև, որ գրիպի դեպքում պետք չէ անընդհատ պառկել: Օրգանիզմն այդ դեպքում չի կարողանում պայքարել հիվանդության դեմ:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ