09  02  2015

Հետաքրքիր փաստեր` բժշկությունից

Հետաքրքիր փաստեր` բժշկությունից

  • 1980 թվականին առաջին անգամ գրանցվել է մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը: Ատլանտայի (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ) բնակիչ Ուիլլի Ջոնսը հիվանդանոց է տեղափոխվել 46.5 աստիճան տաքությամբ: Հիվանդանոցից դուրս է գրվել մոտ մեկ ամիս անց:
  • 1994 թվականի փետրվարի 23-ին բժիշկները ևս մեկ արտասովոր դեպքի հանդիպեցին. Կանադայի 2-ամյա բնակչուհի Կարլա Կոզոլոֆսկին ռեկորդային ցածր 14.2 աստիճան ջերմաստիճանով տեղափոխվում է հիվանդանոց: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ փոքրիկը երկու ժամ մնացել էր -22 աստիճանում: Բարեբախտաբար՝ բժիշկներին հաջողվում է կյանքը փրկել:
  • 42-ամյա կնոջ ստամոքսից հանել են 2 533 օտար մարմին: Միայն քորոցների թիվը 947 էր: Զարմանալին այն է, որ կինն ընդամենը մի թեթև ցավ է զգացել փորի շրջանում:
  • Մարդու ստամոքսից երբևէ հանված ամենածանր իրը եղել է 2.35 կգ-անոց մազերի փունջը: Իրականում, գոյություն ունի հիվանդություն, որի ժամանակ մարդը մազ է ուտում:
  • Զիմբաբվեի մի բնակիչ ամենաշատ դեղամիջոցներ օգտագործողն է ողջ աշխարհում: Բուժման 21 տարիներին նա օգտագործել է 565,939 դեղահաբ:
  • Աշխարհում ամենաշատ ներարկումներն արել է Մեծ Բրիտանիայի բնակիչ Սեմուել Դեվիդսոնը. Նա կյանքի ընթացքում ընդունել է մոտ 80,000 ինսուլինային ներարկում:
  • Ամենաշատը վիրահատությունների ենթարկվել է ԱՄՆ բնակիչ Չարլզ Իենսենին: 1954-1994 թվականների ընթացքում ենթարկվել է 970 վիրահատության, որոնց ընթացքում նրա մարմնից հեռացրել են նորագոյացություններ:
  • Գրանցված ամենաերկար վիրահատությունը ձգվել է շուրջ 96 ժամ: Մինչև վիրահատությունը, հիվանդ կնոջ օրգանիզմը 280 կգ էր, մինչդեռ վիրահատությունից հետո նրա քաշը դարձավ 140 կգ:
  • Իսկ նորվեգացի Յան Ռեվսդալի մոտ գրանցվել է սրտի աշխատանքի ամենամեծ դադարը: Դեկտեմբերին ձկնորսության ժամանակ նա ընկել է նավից, մարմնի ջերմաստիճանը կազմել է 24 աստիճան, ուստի նրա սիրտը չի դիմացել: Սրտի աշխատանքը կանգնել է 4 ժամով: Վիճակը լավացել է շնչառական ապարատին միացվելուց հետո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ