09  05  2015

Հայրենական Մեծ Պատերազմի Սովետական Միության նախկին 15 հանրապետությունների 15 հերոսները

Հայրենական Մեծ Պատերազմի  Սովետական Միության նախկին 15 հանրապետությունների 15 հերոսները

Այս տարի ողջ աշխարհը  նշում է 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակը: Հաղթանակի  մեջ իր մեծ ներդրումն է ունեցել Խորհրդային միությունը՝ տալովավելի քան 20 միլիոն զոհ: REUTERS ինֆորմացիոն գործակալության լուսանկարիչները որոշել են ողջ աշխարհին  ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:

Բորիս Ռունով ռուս, 89 տարեկան

Բորիսը ծառայել է սակրավորների վաշտում` 1943-ից 1945 թթ-ը: Ավարտել է պատերազմը Գերմանիայում:

 

Վալենտինա Կուսինիչ ուկրաինացի, 94 տարեկան

Վալենտինա Կուսինիչը  ծառայել է որպես բուժքույր՝ տանկային գնդում, 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1946 թվականի ապրիլ ամիսը: Ավարտել է պատերազմը Գերմանիայի տարածքում:

Նիկոլայ Մազանիկ բելոռուս, 92 տարեկան

Նիկոլայ Մազանիկը սկսել է պատերազմը  որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար: Ավարտել է պատերազմը Քյոնիգսբերգ քաղաքում:

Գեորգի Պարուլ մոլդավացի, 89 տարեկան

Նա ծառայել է հետևակում 1943 թվականի դեկտեմբերից մինչև 1945 թվականը: Ավարտել է պատերազմը Բուրգաս քաղաքում, Բուլղարիա:

Ֆրիցիս Ցեպլիս լատվիացի, 98  տարեկան

Ֆրիցիս Ցեպլիսը ծառայել է  հետևակում 1942 թվականի մարտից մինչև 1945 թվականը: Ավարտել է պատերազմը Լատվիայում

Յուլիուս Դեկսնիս լիտվացի, 88 տարեկան

Ծառայել է հետևակում 1944 թվականի օգոստոսից մինչև 1945 թվականի մայիս ամիսը: Ավարտել է պատերազմը Լատվիայում:

Կարլ Ռամմուս էստոնացի, 92 տարեկան

Կարլ Ռամմուսը ծառայել է հետևակային հետախուզության վաշտում 1942 թվականի օգոստոսից  մինչև 1945  թվականի մայիս ամիսը: Ավարտել է պատերազմը Լատվիայում:

Գեորգի Գոզալիշվիլի վրացի, 88 տարեկան

Նա ծառայել է հետևակում 1944 թվականի ապրիլից մինչև 1946 թվականի ապրիլ: Ավարտել է պատերազմը  Գերմանիայի տարածքում:

Ռոզալիա Աբգարյան հայ, 91 տարեկան

Ծառայել է  հետևակային ենթաբաժանմունքներում 1941 թվականի հոկտեմբերից մինչև 1945 թվականի դեկտեմբեր: Ավարտել է պատերազմը Պրահայում, Չեխիա:

Ալլահվերդի Ալիեվ ադրբեջանցի, 102 տարեկան

Ծառայել է  հետևակայինում 1941 թվականի նոյեմբեր ամսից մինչև 1944 թվական: Պատերազմն ավարտել է Վարշավայում, Լեհաստան:

Կուստավլետ Տազիբաև ղազախ, 90 տարեկան

Նա ծառայել է  հետևակում 1943 թվականի նոյեմբերից 1950 թվականի հոկտեմբեր: Պատերազմը ավարտել է  Պորտ-Արթուր քաղաքում:

Աբլա Բեգալիև ղրղզ, 91 տարեկան

Նա ծառայել է սահմանային հեծելազորում 1942 թվականի փետրվարից մինչը 1947 թվականի ապրիլ ամիսը: Կռվել է Ուկրաինական ճակատում:

Ուզոկբոյ Աժարաև ուզբեկ, 90 տարեկան

Ծառայել է  հրետանիում 1943-ի հունվարից մինչև 1950-ի մայիս: Ավարտել է պատերազմը Բեռլինում:

Գուվանչ Միրատլիև թուրքմեն, 89 տարեկան

Ծառայել է որպես նավաստի՝ Բալթիկյան ճակատում 1944 թվականի փետրվարից մինչև 1950  թվական: Ավարտել է պատերազմը Քյոնիգսբերգում:

Ժոլիկ Խոջաև տաջիկ, 91 տարեկան

Նա  ծառայել է  հետևակում 1942 թվականի հոկտեմբերից մինչև 1946 թվականի հունվար: Ավարտել է պատերազմը Վենգրիայի տարածքում:

աղբուրը՝ http://widerimage.reuters.com/story/victorious-veterans-across-the-steppes

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ