17  04  2015

Լիլիա Բրիկի վերջին տղամարդը՝ Սերգեյ Փարաջանով

Լիլիա Բրիկի վերջին տղամարդը՝ Սերգեյ Փարաջանով

 Լիլիա Բրիկը ծանոթացել է Փարաջանովի հետ 1974 թվականին:  Առաջին իսկ րոպեից հին ծանոթների պես սկսեցին խոսել, կատակել և  ծիծաղել: Անգամ, երբ Սերգեյը հայտարարեց, որ ինքը Մայակովսկուն չի ճանաչում, Լիլին չվիրավորվեց դրանից: Պարզապես զարմացավ:

-Իսկ դպրոցու՞մ,- հետաքրքրվեց Լիլին:

- Ես վատ եմ սովորել, դասերից հաճախ էի բացակայում:  Գրեթե ամեն գիշեր մեր տանը խուզարկումներ էին լինում: Մինչ ոստիկանները կբարձրանային վերև, ծնողներս ինձ ստիպում էին կուլ տալ բոլոր թանկարժեք քարերը: Առաավոտյան էլ ստիպված էի լինում երկար ժաամանակ նստել անոթին` այդ ամենը հետ բերելու համար:

Այս պատմությունը նոր ծանթոներին մի լավ ծիծաղեցրեց:  Փարաջանովի  մեջ ամեն ինչն էր անսովոր: Նա նկարում էր, կարում, կերակուր պատրաստում, ամաները լվանում: Ցանկացած պայամններում ցանկացած ժամանակ նա ստեղծագործում էր: Վնասված խաղալիքներից, դատարկ տուփերից և այլ անպետք իրերից նա ստեղծում էր յուրահատուկ իրեր: Իր իրերին նա կենսագրություն էր հորինում:  Նրա հյուրերը նստում էին այն աթոռի վրա, որին նստել էր Նապոլեոնը: Նրան հյուրընկալում էին  Վիսոցկին, Մաստրոյանին, ոստիկաններ և օրենքով գողեր: Ասում էր այն, ինչ մտածում էր, ներքին ազատության անասելի զգացողություն ուներ: Նա համակարգից դուրս գտնվող մարդ էր: Լիլիա Բրիկը միանգամից գնահատեց նրա անհատականությունը: Հասկացավ, որ նա մարդ է, որն ապրում է` հեգնելով բոլորի կողմից ընդունված նորմերը: Բնական է, որ Փարաջանովի անկախությունը զայրացնում էր իշխանություններին: Նա ուներ խոցելի քմահաճույք. Փարաջանովը էրոտոման էր: Սիրո մասին փոքրիկ հիշատակումը նրա մոտ առաջացնում էր զգացմունքների պոռթկում և երևակայության տարօրինակ խաղ: Իր անվերահսկելի երևակայության պատճառով նա ասում էր բաներ, որոնց համար ստիպված էր լինում պատասխան տալ: Նա բոլորին վստահեցնում էր, որ համաշխարհային աստղերից շատերը սիրահարված են իրեն, այդ թվում և կանայք և տղամարդիկ:  Ոչ սովորական սիրային արկածներին հետևեց նաև արտասահմանյան մամուլում նրա տված հարցազրույցը, թե իբր իշխանության որոշ անդամներ փորձում են լավ հարաբերությունների մեջ լինել իր հետ: Իշխանությունների համբերությունը հատեց, և նա ազատազրկվեց 5 տարով:
 Մի անգամ բանտում Փարաջանովը մածունի մետաղե կափարիչի վրա դրոշմում է Պուշկինի նկարը: Հետագայում  Փարաջանովի մահից հետո,  աշխարհահռչակ ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին այդ կափարիչից ձուլում է արծաթե մեդալ, որով հիմա պարգևատրվում է տարվա լավագույն ֆիլմը Ռիմինիում:

Բրիկը անդադար պայքարում էր Փարաջանովին ազատելու համար: Նա դիմում էր բոլոր հնարավոր մարդկանց, փորձում էր փոխել արտասահմանյան մամուլի կարծիքը նրա նկատմամբ` այնտեղ կազմակերպելով նրա ֆիլմերի ցուցադրությունը: Ի վերջո, նրա ջանքերի շնորհիվ Փարաջանովը մեկ տարի շուտ ազատվեց բանտից:  Իսկ մեկ տարի հետո` 86 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Լիլիա Բրիկը:
    
 Նա  մահացավ, որովհետև մերժված էր Փարաջանովի կողմից: Անպատասխան սերը դարձավ ինքնասպանության պատճառ: Եվ բազմաթիվ նմանատիպ հոդվածներ հայտնվեցին մամուլում Բրիկի մահվանից տարիներ հետո:  
Փարաջանովը անմիջապես արձագանքում է`գրելով, որ Լիլին ինքնասպան է եղել, որովհետև չի ցանկացել բեռ լինել ընտանիքի համար: Նա հիվանդ էր և դա նրա որոշումն էր:
 

Աղբյուրը՝ http://zverev-art.narod.ru/ras/50.htm

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ